×

Լուսանկարը՝ «Աթենք»

«Աթենք»-ը գինու փառատոնի համի եւ ժպիտների կենտրոնն էր

Հունիսի 6-ից 8-ը Երեւանում տեղի ունեցավ ամենամյա «Գինու օրեր» փառատոնը, որը դարձյալ իր շուրջը համախմբեց գինու սիրահարներին, տեղական արտադրողներին եւ խոհարարական նորամուծություններ փնտրող այցելուներին։ 

Լուսանկարը՝ «Աթենք»


Միջոցառման տասնյակ տաղավարների շարքում առանձնանում էր մսամթերքի ոլորտի բացարձակ առաջատար «Աթենք» ընկերության ներկայությունն՝ արդեն հայտնի դարձած երկհարկանի բացօթյա տաղավարով։ Տաղավարը կրկին դարձավ լուսանկարների, տեսանյութերի եւ ժպիտների կենտրոն։ 

Լուսանկարը՝ «Աթենք»


«Աթենք»-ի այս յուրօրինակ տաղավարը մի քանի տարի անընդմեջ դարձել է փառատոնի այցեքարտերից մեկը։ Բարձր տեսանելիության, հետաքրքիր կառուցվածքի եւ համեղ ուտեստների առաջարկներով այն մշտապես գրավում է այցելուների ուշադրությունը։ Երկրորդ հարկից բացվող տեսարանը, ներքեւում տեղում պատրաստվող հոթ-դոգերը եւ մթնոլորտի ընդհանուր համադրությունը «Աթենք»-ի ներկայությունը դարձնում են անմոռանալի։

Լուսանկարը՝ «Աթենք»


Տաղավարում ներկայացված էին հատուկ այս միջոցառման համար մշակված մսային ուտեստներ՝ նրբերշիկներ, սնեքեր, ջերքիներ եւ գինու բարձրակարգ մսային սեթեր:  

Լուսանկարը՝ «Աթենք»


Միջոցառման կազմակերպման պատասխանատու ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը նշում է. 

«Այս փառատոնի շրջանակում մեր նպատակն ամեն տարի նույնը չէ։ Մենք միշտ փորձում ենք բարձրացնել սպասելիքները՝ թե՛ արտաքին ձեւավորման, թե՛ համային նորությունների առումով։ Տաղավարի երկհարկանի ձեւաչափը մեր մարքեթինգի թիմի գաղափարն էր դեռ մի քանի տարի առաջ, եւ հիմա այն դարձել է այնպիսի մի իրադարձություն, որը մարդիկ սպասում են տեսնել։ Այս տարվա ամենակարեւոր ձեռքբերումը մեզ համար այն էր, որ այցելուները ոչ միայն համտեսում էին, այլեւ երկար մնում էին մեզ մոտ՝ լուսանկարվում, զրուցում մեզ հետ, կիսվում իրենց տպավորություններով։ Սա իսկական շփում է, մեզ սիրող մարդկանց ամուր համայնք ձեւավորելու լավ առիթ, ոչ թե պարզապես ներկայություն»։ 

Լուսանկարը՝ «Աթենք»


«Աթենք»-ի տաղավարը մշտապես շրջապատված էր այցելուներով՝ ինչպես մշտական հաճախորդներով, այնպես էլ նոր համեր եւ էմոցիաներ փնտրող զբոսաշրջիկներով։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով, իրենց հիմնական նպատակը ոչ միայն ապրանքի ներկայացումն էր, այլեւ շփումը հանրության հետ եւ իրենց բրենդի «համը» նոր ձեւով ներկայացնելը։

Լուսանկարը՝ «Աթենք»


Փառատոնի ավարտին «Աթենք»-ն ամփոփեց իր մասնակցությունը՝ ընդգծելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայանալ սպառողին, այլեւ ստանալ անմիջական արձագանք՝ ապրանքի որակի, մատուցման ձեւի եւ շփման մշակույթի վերաբերյալ: 

Առաջիկայում կայանալու է «Գարեջրի օրեր» փառատոնը եւ ընկերությունից հայտնում են՝ սիրով սպասելու են բոլորին լավ ժամանակ անցկացնելու եւ  բարձրորակ համեղ մսամթերք վայելելու։ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին