Հունիսի 14-ին քիմիկոս եւ խոհարարական գործի էնտուզիաստ Օլգա Զանեգինան Barev Arev ռեստորանում կներկայացնի «Ջերմաստիճանը՝ համի անտեսանելի բաղադրիչ» գաստրոդասախոսությունը։
Այն բաղկացած կլինի մի քանի մասերից եւ ընթրիքի ընթացքում ճաշատեսակների հերթափոխներից։
Դասախոսության թեմաներն են.
• Ինչպես է սննդամթերքի ջերմաստիճանային մշակումն ազդել մարդկության զարգացման վրա:
• Ինչպես է ջերմաստիճանը ազդում համի եւ բույրի ընկալման վրա:
• Ինչո՞ւ է ձու եփելը բարդ գիտություն համարվում:
• Ինչպես է ընդամենը մի քանի աստիճանի տարբերությունն ազդում մսի եփման արդյունքի վրա:
• Մթերքի տաքացման եւ սառեցման ժամանակ տեղի ունեցող ռեակցիաներն եւ գործընթացները:
• Ի՞նչ նշանակություն ունի ճիշտ ջերմաստիճանը հրուշակագործության մեջ:
• Տարբեր ուտեստների եւ խմիչքների մատուցման համար առաջարկվող ջերմաստիճանները:
Մանրամասները՝ https://www.facebook.com/events/564067376770606?active_tab=about հղումով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: