×

Լուսանկարը՝ «Աթենք»

Մսամթերքը նվերների շուկայում. Աթենք Պրայմ «Ապերիչենա» մսային հավաքածու

Հայաստանում նվիրելու մշակույթը մշտապես եղել է հարուստ եւ ձեւավորված ավանդույթներով. գինի, քաղցրավենիք, ծաղիկներ, երբեմն՝ բարիքներով լի զամբյուղներ։ Սակայն երկու տարուց ավել շուկայում նոր հնչեղությամբ եւ բովանդակությամբ առաջարկ է հայտնվել, որը սկսել է վերափոխել հայ սպառողի նվերային սովորությունները։ Խոսքն «Աթենք» մսամթերքի ընկերության նորարարական արտադրանքի՝ Աթենք Պրայմ «Ապերիչենա» սեթի մասին է։

Սա պարզապես մսամթերքի սովորական սեթ չէ։ Սա նոր մշակույթ է, որտեղ նվերը գործնական է, ոճային, հիշվող, բարձրակարգ եւ  համեղ։

Փաթեթավորում, որը խոսում է բովանդակության մասին

Աթենք Պրայմ սեթն առաջին հայացքից գրավում է իր փաթեթավորմամբ՝ խնամքով ձեւավորված եւ հստակ «նշանով»՝ սա նվեր է։ Սակայն ներսում՝ բարձրակարգ մսակտորների հավաքածուն խոսում է ինքն իր փոխարեն. ընտրված են բացառապես հատընտիր կտորներ:

Նվեր, որ զարմացնում է առանց ավելորդ բառերի

Տոնական օրերին, երբ գրեթե ամեն նվեր կարծես կրկնվում է, սեթն առանձնանում է իր յուրահատկությամբ։ Սա այն նվերն է, որ միաժամանակ օգտակար է, օրիգինալ եւ հաճելի։

Լուսանկարը՝ «Աթենք»


Միս նվիրելն առաջին հայացքից կարող է անսովոր թվալ, բայց երբ մարդիկ բացում են փաթեթը եւ տեսնում բովանդակությունը՝ արձագանքը լինում է. «Ի՜նչ լավ միտք է»: Այն պարզապես բարձրակարգ մսակտորների հավաքածու չէ, այլ էմոցիաների մի ամբողջ փունջ:

Գինի + միս = երեկոյի համն ու շունչը

Մսային սեթը հրաշալիորեն համադրվում է գինու հետ։ Սեթում հավաքված մսատեսակները հեշտությամբ համադրվում են, օրինակ, կարմիր անապակ գինու հետ, ինչն ստեղծում է երեկոյի լիարժեք մթնոլորտ։

Լուսանկարը՝ «Աթենք»


Սեթում ներառված են իտալական տեխնոլոգիայով պատրաստված հում չորացրած մսակտորներ, որոնք անցնում են բնական հնեցման փուլ (30-60 օր):

Բարձրակարգ մսակտորներից են՝

•    Պանչետտա
•    Պրոշուտտո
•    Կոպպա
•    Ֆիլե Բալիկ
•    Չորիզո
•    Սուջուխ

Սեթը ոչ միայն ընթրիքի բաղադրիչ կարող է լինել, այլեւ մի ամբողջ փորձառություն՝ համերի, բույրերի, ընտանեկան կամ ընկերական միջավայրում։

Կորպորատիվ աշխարհում որպես նորարարական նվեր

«Ապերիչենա» սեթն արագորեն իր տեղն է գտնում նաեւ բիզնես միջավայրում որպես կորպորատիվ նվերների նոր ձեւաչափ։ Ընկերություններն սկսել են պատվիրել սեթը որպես շնորհակալություն գործընկերներին կամ խրախուսանք աշխատակիցներին։

Լուսանկարը՝ «Աթենք»


Ի վերջո, ո՞վ չի ուրախանա գեղեցիկ փաթեթավորմամբ բարձրորակ մսի ընտրանի ստանալ, որը կարող է հեշտությամբ վերածվել տոնական սեղանի առանցքային մասնիկի։

Ավանդույթների շարունակություն՝ ժամանակակից ձեւով

Հայաստանում միսը միշտ եղել է սեղանի գլխավոր մասնիկը։ Աթենք Պրայմ սեթը վերցնում է այդ ավանդույթը եւ մատուցում նոր ձեւով՝ ավելի հարմար, գեղարվեստականորեն եւ բովանդակային։

Լուսանկարը՝ «Աթենք»


Սեթը հասանելի է «Աթենք» ընկերության 13 ֆիրմային խանութում.

•    Աբովյան, Տարտուի 2
•    Երեւան, Ծ. Աղբյուրի 59/1
•    Երեւան, Կոմիտաս 20
•    Երեւան, Մաշտոց 14 1/1
•    Երեւան, Արտաշիսյան 86/3
•    Երեւան, Շինարարների 12
•    Երեւան, Կոմիտաս 58
•    Երեւան, Տիգրան Մեծ 45, շին. 40
•    Երեւան, Սաֆարյան 2/6
•    Երեւան, Գ. Նժդեհ 22/3
•    Երեւան, Տ.Պետրոսյան 42/2
•    Երեւան, Հր.Քոչար 18
•    Երեւան, Մամիկոնյանց 2

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին