Yandex Go-ի գործընկեր ռեստորաններն այժմ կարող են առաջխաղացում իրականացնել՝ վճարելով միայն կայացած պատվերների համար։ Ըստ առաջին արշավների արդյունքների՝ գործընկերները ստանում են մինչեւ 25% ավելի շատ պատվերներ։
Առաջխաղացումը օգնում է ռեստորաններին բարձր դիրք զբաղեցնել Yandex Go-ում այն օգտատերերի որոնման արդյունքներում, որոնք գտնվում են տվյալ ռեստորանի առաքման գոտում եւ հետաքրքրված են նմանատիպ վայրերի ուտեստներով։ Yandex Go-ի տվյալներով՝ օգտատերերի 69%-ը որոնման արդյունքները թերթելիս չի հասնում մինչեւ վերջին էջերը, իսկ պատվերների 50%-ը կատարվում է առաջին 15 ռեստորաններից։
Առաջխաղացումն ակտիվացնելու դեպքում ռեստորանը կարող է հայտնվել «Դուք արդեն պատվիրել եք» բաժնի առաջին հորիզոնականում կամ այլ ռեստորաններից ավելի բարձր դիրք գրավել որոնման արդյունքներում, թեմատիկ հավաքածուներում եւ այլ բաժիններում։
Որոնման արդյունքում դիրքը որոշում է աճուրդային ալգորիթմը, որը վերլուծում է կոնկրետ օգտատիրոջ նախասիրությունները, պատվերի հավանականությունը, ընտրված դրույքաչափը եւ ռեստորանի վարկանիշը։ Ռեստորանը կարող է ինքնուրույն սահմանել դրույքաչափը կամ օգտվել համակարգի առաջարկություններից. որքան մրցակցային լինի դրույքաչափը, այնքան բարձր դիրք կունենա հաստատության էջը որոնման արդյունքներում։
Նման առաջխաղացման դեպքում կանխավճար անելու կարիք չկա, ինչը ազատում է գործընկերներին առաջխաղացման ընթացքում հաշվեկշռին հետեւելու անհրաժեշտությունից։ Առաջխաղացման արժեքը ավտոմատ կերպով հանվում է յուրաքանչյուր պատվերի ընդհանուր արժեքից։ Արշավների վերաբերյալ տվյալները լիովին թափանցիկ են եւ հասանելի գործընկերների (կորպորատիվ հաշիվներում)՝ հաշվետվությունների ձեւով։
Ծառայությունն անընդհատ զարգացնում է առաջխաղացման գործիքները՝ օգնելու ռեստորաններին ավելի շատ պատվերներ ստանալ։ Գործընկեր ռեստորանները կարող են ակտիվացնել առաջխաղացումը Yandex Eats Vendor հավելվածի իրենց հաշվում։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: