×

«Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանը զբոսաշրջիկների ֆավորիտն է

Հանրապետության հրապարակից առավելագույնը 10 րոպեում հնարավոր է հասնել երեւանյան բնության գրկում ամփոփված ամրոց հիշեցնող այս ռեստորանը՝ «Պանդոկ Երեւան Գետափին»։ Քաղաքային փարթամ ու խնամված բնությունը, Հրազդան գետը, հարուստ խոհանոցը, համերգային ծրագրերն ու բարձրակարգ սպասարկումը Երեւանի կենտրոնում ստեղծում են բնության եւ հյուրընկալության բոլոր տարերքների ներդաշնակությունը։

Երաժշտություն, հայտնիներ, տրամադրություն

«Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանը եզակի կոնցեպտ է։ 2018 թվականին, երբ այն նոր էր բացվել, քչերն էին հավատում, որ գետափնյա ռեստորանների մշակույթում հնարավոր էր որեւէ բան փոխել։

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Այն դարձավ վայր, որտեղ ընտանեկան ժամանցի սիրահարներն ու զբոսաշրջիկները գտան ամենակարեւորը՝ հայկականը ճաշակով ու յուրահատուկ։ Այստեղ ամեն երեկո բացօթյա բեմում երաժշտական ու պարային տոն է՝ հայտնի արտիստների ու խմբերի մասնակցությամբ:

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Ընդարձակ պարահրապարակում միշտ թեժ է․ բաց երկնքի տակ պարային հատընտիր ռիթմերն անտարբեր չեն թողնում անգամ նրանց, ովքեր կարծես թե պարերի սիրահարներ չեն։

«Հայկ եւ Բել», «Արա Գեղեցիկ»․ առասպելները՝ պարերի լեզվով

«Պանդոկ Երեւան Գետափին»-ը քաղաքային միակ ռեստորանն է, որտեղ հայկական առասպելների պարային բեմադրությունները հասել են արվեստի, էմոցիաների եւ հանդիսատեսին հիացնելու բացառիկ կատարման։ Սա առաջին նախադեպն էր, երբ լայն հասարակությանը մատուցվեցին ներկայացումներ, որոնք կարելի էր վայելել միայն փակ համերգասրահներում արվեստասերների նեղ շրջանակի համար։

Լուսանկարը՝ Yeremyan Projects


«Հայկ եւ Բել» ու «Արա Գեղեցիկ» ներկայացումները բեմադրվել եւ մշակվել են հենց ռեստորանի կողմից՝ չկրկնվելով աշխարհի որեւէ այլ բեմում։ Բնության ձայները, գետից եկող քամին, բաց երկնքի պարզությունը պարերի լեզվով այս պատումներին հաղորդում են իրենց բաժին խորհրդավորությունը։

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Ահա թե ինչն է պատճառը, որ «Պանդոկ Երեւան Գետափին»-ում անցկացրած ընթրիքներին միշտ վերադառնում են՝ փնտրելով Երեւանի լավագույն հիշողությունների այն արտասովոր անկյունը։

Խոհանոց, որտեղ համերը եւս պարում են

«Պանդոկ Երեւան Գետափին»-ը նախեւառաջ հարուստ ու համեղ խոհանոցի մասին է։ Այն իր հյուրերին առաջարկում է հայկական ազգային եւ տարածաշրջանային խոհանոցի մշտապես թարմացվող ճաշացանկ, ինչպես նաեւ հայկական խոհանոցին հատուկ նոր բաղադրատոմսեր:

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Հյուրընկալ սպասարկմամբ՝ այստեղ լայն ընտրություն է տարբեր քիմք ու նախասիրություններ ունեցող հյուրերի համար՝ մսային ուտեստներից մինչեւ աղցաններ, ձուկ ու հեղինակային կոկտեյլներ։

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Բարձրակարգ մթերքներն ու  փորձառու շեֆ-խոհարարների վարպետությունը ռեստորանը դարձնում են անկրկնելի ոչ միայն իր տեղադիրքով եւ մթնոլորտով, այլեւ համային բազմաշերտությամբ։ Խոհանոց, որտեղ համաչափ են պարում անգամ համերը։

Գաստրոտուրեր․ հայկական խոհանոցի անձնական փորձառությունը

«Պանդոկ Երեւան Գետափին»-ում խոհանոցային մի ամբողջ ծիսակարգ է, որը ռեստորան այցը վերածում է հայկական խոհանոցի հետ մտքի ու ձեռքերի երկխոսության։ Ռեստորանն առաջիններից էր, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկներին ու հայկական խոհանոցային մշակույթով հետաքրքրված անձանց համար մշակեց հատուկ գաստրոտուրեր։

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Ընթացք, որը ոչ միայն հնարավորություն է տալիս ծանոթանալ ուտեստների պատրաստման առանձնահատկություններին, ձեռք բերել հետաքրքիր եւ անմոռանալի գաստրոնոմիկ փորձառություն, այլեւ հացթուխերի ուղեկցությամբ թոնրում թխել հայկական ավանդական լավաշ, ռեստորանի բաց խոհանոցի մանղալի հատվածում շեֆ-խոհարարի հետ միասին պատրաստել տոլմա, բանջարեղենի ու մսի խորոված շամփուրի վրա: Այստեղից հայկական մի մասնիկ են տանում  հիշողություններում, աչքերում, ձեռքերի ու քիմքի վրա։

Երեխաների անվճար խաղասենյակ․ ռեստորան բոլոր տարիքների համար

Եռահարկ ռեստորանն ունի ոչ միայն բնության գույներին մոտ, նրբաոճ ինտերիերով փակ ու բաց սրահներ, այլեւ երեխաների համար նախատեսված հետաքրքիր ու զվարճալի խաղանկյուն, որտեղ տիրում է ապահով ու հոգատար մթնոլորտ։

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Ռեստորանը գնահատում է ընտանեկան ժամանցի հարմարավետությունը՝ հնարավորություն ընձեռելով վայելել ջերմ միջավայրում անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը։ Այստեղ մտածված է յուրաքանչյուր մանրուք՝ խաղահրապարակից մինչեւ ընդարձակ ավտոկայանատեղի, զբոսանքի հնարավորությունից մինչեւ գինու հարուստ մառան՝ իր համտեսով։

Զբոսաշրջիկների ֆավորիտը․ TripAdvisor-ի լավագույն եռյակում

Աշխարհահռչակ TripAdvisor-ի զբոսաշրջային կայքում «Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանը քաղաքի լավագույն ռեստորանների եռյակում է`զիջելով միայն «Կազա Նոստրա» իտալական ռեստորանին եւ «Պանդոկ Երեւան Տերյան» մասնաճյուղին։ Զբոսաշրջիկներն այս ռեստորանն անվանում են քաղաքային ռեստորանային փորձառության իրական բացահայտում եւ երեւանյան հյուրընկալության թաքնված գոհար։

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Չինաստանից ժամանած Բելջիոն «Պանդոկ Երեւան Գետափին»-ը համարում է գերհարմարավետ վայր, որտեղ հայկական համեղ խոհանոցը, ջերմ սպասարկումը, քչքչան մաքուր գետը ստեղծում են երջանիկ պահեր։

Լեհաստանից զբոսաշրջիկ Վերոնիկային զարմացրել են կենդանի երաժշտությունն ու լավաշ թխելու կախարդական ընթացքը։ «Այստեղ ամեն վայրկյան ցանկանում են վստահ լինել, որ դու քեզ զգում ես անթերի»։

Ռուսաստանից եկած Մարգարիտան նշում է․ «Սա պարզապես վայր չէ, այլ շքեղ ռեստորան՝ գեղեցիկ տարածքով, համեղ խոհանոցով եւ բացառիկ սպասարկմամբ։ Կոկտեյլները ոչ միայն համեղ էին, այլեւ տպավորիչ մատուցմամբ։ Նաեւ հրապարակում կա բեմ եւ պարելու տեղ, ինչն ինձ իրոք զարմացրեց, երբ ասացին, որ շոուն սկսվում է, եւ ինձ բեմ հրավիրեցին: Ես կանգնել եւ հիացած նայում էի։ Ավելի պայծառ երեկո Երեւանում չեմ ունեցել։

Ես խորհուրդ չեմ տալիս այս վայրը... Ես պարզապես պնդում եմ, որ այն պետք է անպայման այցելել»։

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Մայիսի 1-ից «Պանդոկ Երեւան Գետափին»-ը սպասում է իր բոլոր հյուրերին, մարդկանց, որ փնտրում են ուրիշ Երեւան՝ կանաչ, ժպտադեմ, ուրախ․․․ Սպասում է նրանց, որ ցանկանում են իրենց ընդմիջումներն անցկացնել բնության գրկում՝ կտրվելով աշխատանքային ու քաղաքային թոհուբոհից, որ որոշել են ընտանեկան ու ընկերական հավաքներն անցկացնել տարբերվող ձեւաչափով, եւ նպատակ ունեն իրոք տպավորել իրենց հյուրերին։

Ամեն երեկո քաղաքային ֆոլկը, առասպելների պարային ներկայացումները, ժողովրդական ելեւէջները խոստանում են՝ տաք օրերին մեր սրտերում եւս ջերմ է լինելու։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին