Հայաստանի մսամթերքի շուկայում «Աթենք» ընկերությունն արդեն երեք տասնամյակ է, ինչ մշտապես ներկայանում է բարձրորակ մսամթերքով՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին։ Այսօր ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ՝ տարածված Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ Երևանից մինչև մարզեր։
Լուսանկարը՝ Աթենք
Բայց ի՞նչն է «Աթենք» ֆիրմային խանութները դարձնում առանձնահատուկ
Ֆիրմային խանութների գլխավոր առավելությունը մատակարարման արագությունն ու վերահսկվող ուղին է․ մսամթերքն անմիջապես տեղափոխվում է «Աթենք» ընկերության արտադրամասից դեպի վաճառակետ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ապրանք հասնում է սպառողին` թարմ վիճակում։
Լուսանկարը՝ Աթենք
«Աթենք»-ի ֆիրմային խանութներում ներկայացված են թե՛ ավանդական հայկական մսամթերքներ, թե՛ եվրոպական տեխնոլոգիաներով պատրաստված պրեմիում մթերքներ, որոնց շարքում կարելի է առանձնացնել պրոշուտտոն, բաստուրման, սուջուխը՝ բնական թաղանթում, ֆիլեն, չորացրած և ապխտած մսամթերքը։ Սպառողները խանութներում կարող են գտնել հնդկահավի, տավարի, խոզի, հավի մսից պատրաստված լայն տեսականի։
Լուսանկարը՝ Աթենք
Բայց նույնիսկ ամենաթարմ մսամթերքը պետք է արժանի ձևով ներկայացվի։ «Աթենք»-ի ֆիրմային խանութներում ամեն ինչ մտածված է՝ սկսած ապրանքների դասավորությունից մինչև սպասարկման ոճ։ Այստեղ հաճախորդը միայն գնում չի կատարում. նրան առաջարկվում է ամբողջական փորձառություն՝ ընդգծված մասնագիտական մոտեցմամբ։ Խանութների մասնագետները պատրաստ են ոչ միայն օգնել ընտրության հարցում, այլ նաև տրամադրել խորհրդատվություն, թե որ մսամթերքը ինչպես պատրաստել, ինչպես համադրել կամ պահել։ Այս ամենի շնորհիվ հաճախորդը ոչ միայն վստահ է իր ընտրած ապրանքին, այլև իրեն զգում է կարևոր ու գնահատված։
Լուսանկարը՝ Աթենք
Ֆիրմային խանութների ղեկավար Արտակ Բայրամյանը նշում է․ «Մեր աշխատակիցները ոչ միայն լավ ճանաչում են յուրաքանչյուր ապրանքատեսակ, այլև պարբերաբար վերապատրաստվում են՝ սովորելով, թե ինչպես բարեհաճ ու ուշադիր լինել հաճախորդի նկատմամբ։ Մենք կարևորում ենք ոչ միայն վաճառքը, այլեւ այն, որ խանութ մտնող յուրաքանչյուր մարդ զգա՝ իրեն սպասում էին։ Մեր նպատակը պարզ է՝ յուրաքանչյուր այց դարձնել վստահության և հարմարավետության փորձառություն։ Հաճախորդը պետք է վստահ լինի թե՛ իր ընտրած մսամթերքին, թե՛ այն մարդուն, ով առաջարկել է այն»։
Լուսանկարը՝ Աթենք
«Աթենք»-ի ֆիրմային խանութները դարձել են մսամթերքի սիրահարների նախընտրելի վայր՝ ոչ միայն բարձրորակ ընտրանու, այլև միջավայրի և հարմարավետության վստահության շնորհիվ։
Ըստ ընկերության մերչենդայզինգի մասնագետ Արմինե Սամսոնյանի՝ ճիշտ լուսավորությունը, մաքրությունը, ախորժելի հոտերի առկայությունն ու ապրանքների դասավորվածությունը զգալիորեն բարձրացնում են հաճախորդի ներգրավվածությունն ու գոհունակությունը։
Լուսանկարը՝ Աթենք
«Հաճախորդները ցանկացած պարագայում ուզում են տեսնել հուսալիություն, վստահության ներշնչում և բարձրորակ ապրանք: Այդ առումով՝ կախված տեղից կամ հաճախորդի տարիքից, վերջինս պետք է ստանա անհատական մոտեցում։ Ապրանքների դասավորությունը մեր խանութներում ոչ միայն գեղագիտական հարց է, այլև՝ հաղորդակցման գործիք։ Այս կերպ խանութը դառնում է ոչ միայն գնումների վայր, այլև մտածված փորձառություն՝ կառուցված հաճախորդի վարքագծի և սպասելիքների շուրջ»,- նշում է Արմինե Սամսոնյանը։
«Աթենք»-ի ֆիրմային խանութներն ապահովում են կայուն որակ, հավատարիմ են տեղական արտադրության գաղափարին և ներկայացնում են մսամթերքի մշակույթի ժամանակակից մոտեցում՝ հենվելով տարիների փորձի և նորարարական մոտեցումների վրա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: