«Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում» «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության 9-րդ թողարկման շրջանակներում արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է իտալացի խոհարարների եւ ուսանողների փորձի փոխանակման ծրագիրը։
Միջոցառումների շարքը լուրջ քայլ է երկու երկրների միջեւ խոհարարական դիվանագիտության ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ։
Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»
Խոհարարական դիվանագիտության կամ գաստրոդիվանագիտության միջոցով խոհանոցները յուրօրինակ կամուրջ են դառնում մշակութային փոխըմբռնումը խթանելու, ազգերի եւ համայնքների միջեւ հարաբերություններն ամրապնդելու համար:
Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»
Ներկայացնելով ազգային խոհանոցները՝ երկրները կիսում են իրենց ժառանգությունը, արժեքները եւ ավանդույթները՝ ստեղծելով երկխոսության եւ համագործակցության հնարավորություններ եւ հեռանկարներ:
Այս տարի «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության 9-րդ թողարկման շրջանակներում՝ նվիրված «Միջերկրածովյան սննդակարգ եւ արմատների խոհանոց․ առողջություն եւ ավանդույթ» թեմային, Հայաստան էին ժամանել Իտալիայի հնագույն խոհարարական դպրոցներից երկուսի՝ Պիեմոնտե շրջանում գտնվող Կալուզոյի՝ «Կառլո Ուբերտինի» դպրոցի (Թուրին) եւ Կունեոյի՝ «Սեբաստիանո Գրանդիս» դպրոցի դասախոսներ Ֆաուստո Մելին եւ Մաուրո Պրատոն՝ երեք ուսանողների հետ միասին։
Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն, «Երեմյան» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Դավիթ Երեմյանը, «Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանը եւ Հայաստանում «Իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության 9-րդ թողարկման համահովանավոր՝ Մոսկվայի ICE գործակալության (Արտերկրում առաջխաղացման եւ իտալական ընկերությունների միջազգայնացման գործակալություն) տնօրեն Ալեսանդրո Լիբերատորին։
Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»
Իտալական երկու խոհարարական դպրոցները «Երեմյան Ակադեմիայի» ուսանողների հետ կիսվեցին իտալական ավանդական խոհանոցի բաղադրատոմսերով, ինչպես՝ կարտոֆիլի նյոկկի փափուկ Բրա պանրի ֆոնդյուով, հորթի թիակ կարմիր կարտոֆիլի կրեմով եւ տապակած պրասով, տորթ եւ սաբայոն։
Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»
Ինչպես նախորդ թողարկումների ժամանակ, այս անգամ եւս իտալացի ուսանողներն իրենց ուժերը փորձեցին հայկական ավանդական ուտեստների պատրաստման գործում՝ «Երեմյան Ակադեմիայի» խոհարարների օգնությամբ։
Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»
Նրանք, մասնավորապես, պատրաստել են Սեւանի սիգ, Խուրջին եւ ավանդական գաթա։
Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»
Իտալացի շեֆերն առանձահատուկ տպավորված էին հայկական ավանդական Խուրջինով։
Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»
«Հայակական լավաշով պատրաստաված այդ ուտեստի համն իսկապես ֆանտաստիկ էր, անշուշտ այդ համը տանելու եմ ինձ հետ»,- նշել է իտալացի պրոֆեսոր Ֆաուստո Մելին։
Նա նաեւ ընդգծել է խոհարարական ավանդույթների եւ հյուրընկալության նմանությունը՝ նշելով, որ «մեր երկու երկրների ազգային խոհանոցները դարերի խորքից պահպանվել եւ հասել են մինչ մեր օրեր»։
Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»
Օրվա ավարտին մասնակից հայ եւ իտալացի ուսանողները ստացան մասնակցության հավաստագրեր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: