×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Papaya-ն 20 տարեկան է

Papaya-ն նոյեմբերի 20-ին նշել է ստեղծման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում այն հասցրել է 100 հազարից ավելի տորթ եւ խմորեղենի այլ տեսակներ պատրաստել իր հաճախորդների համար:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Papaya-ի անցած ուղին «քաղցր» է եղել, բայց ոչ հեշտ: Երբ Papayan-ն ստեղվեց, շատ քիչ էին նման հրուշակարան-խանութները: Տարիների ընթացքում մրցակցությունը մեծացավ, ինչին դիմակայել եւ 20-ամյակին կարողացանք հասնել՝ պահպանելով մեր որակը եւ սկզբունքները: Մեր նպատակն է Papaya-ն փոխանցել սերնդեսերունդ»,- 20-րդ տարեդարձի առթիվ կազմակերպած միջոցառման ժամանակ GastroVino-ի հետ զրույցում ասել է Papaya-ի մարքեթինգի ղեկավար Նարե Կարապետյանը:

Դավիթ Հայրապետյանը եւ Նարե Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Papayan-ն սկսել է խմորեղենի փոքր արտադրությունից, ձեռագործ տորթերից եւ ընդլայնվել այնքան, որ այսօր իր սպառողներին առաջարկում է կարկանդակներ եւ մսային կիսաֆաբրիկատներ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեր խանութներում այսօր կարելի է գտնել հնդկահավի եւ տավարի մսով, ընկույզով, կաղամբով, սնկով, կարտոֆիլով, սպանախով եւ պանրով կարկանդակներ, ինչպես նաեւ պելմենիներ եւ վարենիկներ»,- նշել է Նարե Կարապետյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տեսականու ընդլայնմանը զուգահեռ՝ Papaya-ն մտադիր է ընդլայնել նաեւ խանութների ցանցը:

«Այս պահին խանութներ ունենք Բաղրամյան 2, Պուշկին 49 եւ Վարդանանց 5 Ա հասցեներում: Մեր առջեւ թե տեսականու, թե խանութների ցանցի ընդլայնման խնդիր ենք դրել»,- ասել է Papaya-ի թիմին վերջերս միացած փոխտնօրեն Դավիթ Հայրապետյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նրա խոսքով՝ Papaya-ն շատերին է գրավում իր ընտանեկան ջերմ մթնոլորտով, ինչը չի խանգարում միաժամանակ լինել դինամիկ եւ ուշադիր շուկայի միտումների նկատմամբ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Միջոցառման ժամանակ Papaya-ն նաեւ նվերների խաղարկություն էր կազմակերպել հաճախորդների համար:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին