×

Լուսանկարը՝ https://lusinrestaurant.com/

Լոնդոնում փակվել է բարձր խոհանոցի հայկական ռեստորանը

Փակվել է Լոնդոնի բարձր խոհանոցի առաջին հայկական Lusin ռեստորանը, որը ներքին գործերի նախարարության աշխատակիցների ստուգայցից հետո տուգանվել էր 60 հազար ֆունտ ստեռլինգով:

Standard թերթը գրում է, որ Lusin-ի տերերը, որտեղ «հայտնի բալի քյաբաբն» արժեր 46 ֆունտ, տուգանվել են չորս անօրինական աշխատակիցների՝ Ուզբեկստանի եւ Ղազախստանի քաղաքացիների հայտնաբերելուց հետո։

Lusin ռեստորանը բացվել էր Լոնդոնի Մեյֆեյր թաղամասում 2022 թվականի հոկտեմբերին՝ հյուրերին առաջարկելով Միշլենի երկու աստղ ունեցող շեֆի կողմից մշակված ճաշացանկը:

Ռեստորանը պատկանում է Mira Food խմբին։

Lusin ռեստորանները գործում են Սաուդյան Արաբիայի Էր Րիադ, Ջիդդա եւ Ալ Խոբար քաղաքներում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին