2021 թվականի հոկտեմբերի 17-ին Բուզանդ 91 հասցեում բացվեց Հայաստանում իր տեսակի մեջ առաջին ու եզակի «Ռենոմե» ռեստորանը, որը հյուրերին ներկայանում է բարձր հեղինակային խոհանոցով։ Ռեստորանն արդեն գնահատվել է գաստրոնոմիայի իրական գիտակների եւ պարզապես նորը, չկրկնվողն ու առանձնահատուկը փնտրողների կողմից։
Նման ձեւաչափով առաջին ռեստորանը Երեւանում
«Ռենոմեն» 26 հյուրի համար նախատեսված ռեստորան է: Այստեղ հյուրերին ներկայացվում է 8-12 յուրահատուկ ուտեստով հեղինակային սեթ-մենյու՝ լավագույն գինիների ընտրանիով, յուրահատուկ սպասարկմամբ եւ անհատական մոտեցումով։ Ռեստորանը գործում է երեկոյան 18:00-ից:
Նման ձեւաչափով ռեստորան հիմնելու գաղափարը եղել է դեռեւս 2019 թվականից, երբ Հայաստանում սրընթաց կերպով զարգանում էին ռեստորանային ոլորտը, գաստրոմշակույթն ու գաստրոտուրիզմը։ Բացի նոր կոնցեպտուալ ռեստորան բացելը, նաեւ ժամանակն էր այնպիսի ռեստորան ունենալ, որտեղ հայ խոհարարները կկարողանային արտահայտել իրենց ստեղծարարությունն ու վառ երեւակայությունը։
Գաղափարը մարտահրավերային էր ու հավակնոտ, սակայն թիմը հաջողությամբ կյանքի կոչեց այն։
Առանձնահատուկ ռեստորան՝ առանձնահատուկ ուտեստներով, միջավայրով, սպասարկմամբ
«Ռենոմեն» խորհրդանշական կարգախոս ունի՝ «Առանձնահատուկ»։ Այստեղ հատուկ կարեւորություն են ստանում մթերքները, որոնցից պատրաստվում է հեղինակային ուտեստը՝ անսպասելի ու հրաշալի համային համադրություններով, գինիների տեսակները, որոնք մատուցվում են տարբեր ուտեստներին կից, ինչպես նաեւ անհատական մոտեցումը յուրաքանչյուր հյուրին եւ սպասարկման յուրահատուկ ոճը։
Խորհրդանշական է նաեւ «Ռենոմե» անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է հեղինակություն, համբավ։ Այս ռեստորանը լավագույն ապացույցն է «Երեմյան Փրոջեքթսի» տարիների ձեռք բերած համբավի, բարձր պատվի եւ հեղինակության։
Ռենոմեի սեթ-մենյուները՝ համերի անմոռանալի ճամփորդություն
Ռեստորանի առաջին սեթ-մենյուն «Համերի ճանապարհորդություն» էր կոչվում։ Շուրջ 3.5 ժամ տեւող ընթրիքի ժամանակ հյուրին մատուցվում են հատուկ հերթականությամբ ընտրված միմյանց հետ համադրելի բաղադրիչներով ուտեստներ, գինիների հատընտիր տեսականի։ «Ռենոմեի» ուտեստները ոչ թե քաղցը հագեցնելու, այլ անծանոթ համեր բացահայտելու համար են, սակայն այս սեթ-մենյուն բավականին հագեցնող է։
«Արեւահամ Հայաստանը» «Ռենոմեի» մյուս ամենասիրված սեթ-մենյուն է։ Այն իր կոնցեպտով ամբողջությամբ ներկայացնում է հայկական բարձր հեղինակային խոհանոց, արտացոլում է հայկական խոհարարական ավանդույթների էվոլյուցիան եւ բացահայտում է հայկական մթերքների գաստրոնոմիկ հեռանկարները։ Շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանը մեզ ծանոթ հայկական թարմ ու արեւահամ մթերքներից ստեղծել է յուրօրինակ ու չկրկնող համեր եւ տեքստուրաներ։ Նոր սեթ-մենյուն մշակելիս շեֆը շեշտը դրել է թարմության, թեթեւության եւ նուրբ զգացողությունների վրա։
Լեգենդար շեֆեր՝ «Ռենոմե» ռեստորանում
Ռեստորանը երեք տարվա ընթացքում հյուրընկալել է հեղինակավոր խոհարարների, մի շարք պատվավոր անձանց։ Ռեստորանում ընթրել են ֆրանսիացի լեգենդար երեք միշլենյան աստղակիր շեֆ-խոհարար եւ ռեստորատոր, Les Maisons Marcon-ի հիմնադիր, երեք միշլենյան աստղ ունեցող l’Hôtel Le Clos des Cimes հյուրանոցի, Régis et Jacques Marcon եւ Marcon ռեստորաների սեփականատեր, Bocuse d'Or-ի մրցանակակիր եւ փորձագետ Ռեժի Մարկոնը (Régis Marcon) եւ աշխարհահռչակ ֆրանսահայ երկու միշլենյան աստղակիր շեֆ-խոհարար, «Արմավենու ոսկե ճյուղ» (Palme d’Or in 2005) մրցանակակիր L’Alexandrin ռեստորանի հիմնադիր Ալեն Ալեքսանյանը։
«Ռենոմե» ռեստորանը նոր շունչ է հաղորդել քաղաքի գաստրոքարտեզին՝ հեղինակային խոհանոցի սիրահարներին տանելով զգացմունքային համերի հետքերով։ Շեֆն ու իր թիմը վարպետորեն շարունակում են տեղական մթերքները վերածել նրբահամ գլուխգործոցների։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: