Օրերս կայացած «Գարեջրի փառատոն»-ն ամռան վերջին իրականացվող ամենասպասված միջոցառումներից մեկն էր, որի ընթացքում «Աթենք» մսամթերքի ընկերությունը հնարավորություն էր ընձեռել բարձրակարգ մսամթերքը համադրել գարեջրի հետ։ Ընկերությունն այս տարի առաջին անգամ էր մասնակցում փառատոնին, որտեղ ներկայացել էր հետաքրքիր շարժական խոհանոց-տաղավարով, որն ամբողջ Զաքյան փողոցում աչքի էր ընկնում իր նորարար դիզայնով։
Լուսանկարը՝ Աթենք
«Անցյալ և ընթացիկ տարվա ընթացքում արդեն հասցրել ենք նոր կոնցեպտով մասնակցել մի քանի փառատոնների։ Արձագանքը բավականին դրական է եղել և ոգևորիչ։ Ուրախալի փաստ է, որ միջոցառումների կազմակերպիչները առաջինը մեզ հետ են կապ հաստատում, որպեսզի մեր տաղավարով գեղեցկացնեն իրենց միջոցառումը։ Մեր տաղավարը մարդկանց համար հարմարավետության անկյուն է դառնում այդ օրերին։ Բացի բազմաֆունկցիոնալ խոհանոցից, կարողացել ենք ստեղծել նաև մտերմիկ ու ջերմ անկյուն, որտեղ փառատոնի մասնակիցները կարողանում են հանգստանալ և երկրորդ հարկից հիանալ փառատոնի ամբողջ գեղեցկությամբ»,- նշում է «Աթենք» ընկերության բրենդ մենեջմենթի բաժնի ղեկավար Արամ Առաքելյանը։
Տաղավարը տեղադրված էր Զաքյան փողոցի միջնամասում։ Մասնակիցների խոսքով, ընկերության սնեքերը, ջերքիները և հոթ-դոգերը կատարյալ կերպով էին համադրվում գարեջրի հետ։
Լուսանկարը՝ Աթենք
Ընկերությունից ասում են, որ տեխնիկական և ինժեներական մասով բարդ և համարձակ որոշում է եղել Atenk Food Station կոնցեպտ ունենալը: Սակայն սպառողներին լավագույնը մատուցելու ձգտումը դրդել է դուրս գալ ստանդարտ տարբերակներից և ստեղծել նորը։
«Հաճախորդների արձագանքներն իրոք գերազանցեցին մեր սպասումները։ Հաճախ էինք լսում, որ հրաշալի լուծում ենք մտածել մասնակիցների համար, որոշ մարդիկ, բարձրանալով երկրորդ հարկ, մի պահ կտրվում էին տեղի ունեցողից, որոշներն էլ՝ ընդհակառակը՝ բարձրանում էին, որպեսզի ավելի լավ զգան փառատոնի դրայվը, այդպես նաև ավելի տեսանելի էին լինում, օրինակ, բեմում կատարվող միջոցառումները»,- ասում է Արամ Առաքելյանը։
Լուսանկարը՝ Աթենք
«Աթենք»-ը շարունակելու է հետագայում ևս նոր կոնցեպտներ ստեղծել․ նորարարությունները այսքանով չեն սահմանափակվելու։ Առաջիկայում ընկերությունը կունենա նոր հետաքրքիր, ոչ ստանդարտ, առաջադեմ ծրագրեր, որոնցով կփորձի էլ ավելի գոհացնել իր հաճախորդներին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: