Հայաստանում մսամթերքի ոլորտում առաջատար «Աթենք» ընկերությունն այս տարի եւս մասնակցում էր հունիսի 7-ից 9-ը Երեւանում կայացած «Գինու օրեր» (Yerevan Wine Days Festival) փառատոնին՝ ներկայանալով յուրօրինակ տաղավարով եւ համեղ ու բազմատեսակ խորտիկներով։
Լուսանկարը՝ «Աթենք»
««Աթենք»-ն այս տարի ներկայացել էր իր տեսակի մեջ նմանը չունեցող շարժական խոհանոց-տաղավարով, որը ուրույն դիզայնով եւ ինքնատիպությամբ դարձել էր «Գինու փառատոն»-ի գլխավոր հանգրվաններից մեկը։ Տաղավարը հնարավորություն էր ընձեռում հաճախորդներին իրենց ժամանցը վայելել նաեւ բացօթյա երկրորդ հարկում»,- ասել է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր Արամ Առաքելյանը։
Լուսանկարը՝ «Աթենք»
Այցելուները հնարավորություն ունեին համտեսելու գրիլի վրա պատրաստված նրբերշիկի տեսականի, ընկերության նորություն՝ Atenk Prime տեսականու մինի սեթերը, սնեքեր եւ ջերքիների միքս։
Լուսանկարը՝ «Աթենք»
«Այցելուները գինու հետ համադրում էին մեր՝ իտալական տեխնոլոգիայով պատրաստված Պրայմ Սեթերը, ինչպես նաեւ փառատոնի թագուհին դարձած ՝ Պրոշուտո Դի պարման։ Արձագանքներից հասկանում էինք, որ փառատոնի ընթացքում մարդիկ կրկին վերադառնալու են մեր տաղավար եւ այդպես էլ լինում էր։ Մարդիկ հաճախ տեսնում էին մեր ընկերության լոգոն, ուրախանում, որ մասնակցում ենք փառատոնին։ Նման արձագանքը մեզ համար անչափելի ոգեւորող է», - ավելացնում է Արամ Առաքելյանը:
Լուսանկարը՝ «Աթենք»
Ընկերությունից նշում են՝ մասնակիցները տպավորված էին «Աթենք»-ի՝ նման ձեւաչափով ներկայանալու կապակցությամբ։ Ունեցել են ավելի քան 3500 այցելու։
Մսամթերքի ոլորտում առաջատար արտադրող «Աթենք» ընկերությունը Գետամեջ համայնքում կառուցում է տարածաշրջանում եզակի գործարան, որը հնարավորություն կընձեռի ընդլայնել արտադրության ծավալները, ձգտել նոր բարձունքների եւ նոր անակնկալներ մատուցել սպառողներին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: