×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Hard Rock Café Yerevan-ի ճաշացանկն արդեն հասանելի է Glovo-ի առաքմամբ

«Hard Rock Café Yerevan»-ը վերջերս հաճախորդներին է ներկայացրել երկար սպասված նորությունը. այսուհետ ռեստորանի սիրված սնունդը կարելի է պատվիրել նաեւ օնլայն՝ Glovo հավելվածի միջոցով:

Դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տարիներին սպառողների շրջանում աճում է որակյալ սննդի առաքումների պահանջարկը: Կյանքի ռիթմը, կարծես, արագանում է, որի հետեւանքով էլ մարդիկ գերադասում են խնայել տանը սնունդ պատրաստելու վրա ծախսվող ժամանակն ու էներգիան: Նման իրավիճակում օգնության են հասնում որակյալ սնունդ մատուցող ռեստորանները՝ առաջարկելով իրենց ճաշացանկի արագ եւ հեշտ առաքում:

«Food Republic» ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրեն Արսեն Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք եւս, գնահատելով հաճախորդների ժամանակը, որոշել են ընդառաջ գնալ այս միտմանն ու հանդես գալ ավելի հարմարավետ առաջարկներով:

«Առաքումների զարգացման ուղղությամբ մեր հերթական քայլերից մեկը «Hard Rock Café Yerevan»-ի եւ «Glovo» ընկերության համագործակցության մեկնարկն է, որով ռեստորանի ճաշացանկի մի մասը փետրվարի 18-ից հասանելի է «Glovo»-ի հավելվածում՝ հեշտ եւ արագ առաքման համար: Այս կարճ ժամանակում բավականին տպավորիչ արդյունքներ ենք գրանցել, ինչ փաստում է՝ ծառայությունը երկար սպասված էր ու մեր կանխատեսումները ճիշտ էին»,- նշել է նա:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Hard Rock International»-ի հետ համատեղ որոշմամբ առաքման ծառայության համար ճաշացանկից ընտրվել են այն ուտեստները, որոնք առաքման պարագայում չեն փոխում որակական հատկանիշները: Այս կերպ ռեստորանում ձգտում են հաճախորդներին տեղում տրամադրվող փորձառությունը հնարավորինս բարձր որակով կրկնել սպառողների տանը կամ աշխատավայրում:

«Միայն առաքման այս տարբերակով չենք սահմանափակվելու, առաջիկայում նորություններ կլինեն: Փորձելու ենք մեր ընկերությունների խմբի ռեստորանների խոհանոցները հասանելի դարձնել մեկ կոճակի հպումով, որպեսզի հաճախորդի փորձառությունն ավելի պարզ ու արագ դառնա: Քանի որ մեր ռեստորանների խոհանոցները չեն կրկնում մեկը մյուսին եւ առանձնահատուկ են, սպառողներն ունեն ընտրության լայն հնարավորություն»,- ընդգծել է Արսեն Հովհաննիսյանը:

Առաքման ծառայությունը փորձելու համար «Hard Rock Café»-ն առաջարկում է 10%-30% զեղչ նշված ուտեստները պատվիրելու պարագայում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին