Facebook սոցիալական ցանցի հիմնադիր եւ հիմնական բաժնետեր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ սկսել է մսատու կովեր բուծել իր ռանչոյում «աշխարհի ամենաբարձր որակի տավարի միս արտադրելու համար»:
Ցուկերբերգը նշել է, որ բուծում է «վագյու» եւ «անգուս» տեսակի կենդանիներ, որոնք ուտում են մակադամիա ընկույզ եւ խմում են գարեջուր, որոնք աճեցվում եւ արտադրվում են ռանչոյում:
«Մենք ցանկանում ենք, որ ամբողջ գործընթացը լինի տեղական եւ ուղղահայաց ինտեգրված: Յուրաքանչյուր կով ամեն տարի ուտում է 5,000-ից 10,000 ֆունտ սնունդ՝ դա պահանջում է շատ մեծ քանակի մակադամիայի ծառեր ունենալ: Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք, բայց սա իմ բոլոր նախագծերից ամենահամեղն է»,- ասել է Facebook-ի ղեկավարը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: