Աշխարհահռչակ շեֆ-խոհարար, աշխարհի լավագույն ռեստորաններից մեկի՝ NOMA (Դանիա) ռեստորանի համահիմնադիր եւ նախկին շեֆ Մեդս Ռեֆսլունդը կայցելի Հայաստան՝ Tsaghkunk Restaurant & Glkhatun-ում գաստրոնոմիկ ներկայացում տալու համար:
Մեդս Ռեֆսլունդի հետ Հայաստան կժամանի Aska ռեստորանի նախկին գործադիր գլխավոր մենեջեր Վերոնիկա Ջոյ Ռոգովը: Նա 15 տարվա աշխատանքային փորձ ունի Սեզար Ռամիրեսի Chef's Table at Brooklyn Fare (Միշլենի երեք աստղ) եւ Ֆրեդերիկ Բերլիուսի Aska (Միշլենի երկու աստղ) ռեստորաններում։
Մեդս Ռեֆսլունդի եւ «Ծաղկունք» ռեստորանի շեֆ-խոհարար Սուսաննա Ղուկասյանի թիմը կներկայացնեն հայկական խոհանոցի ավանդույթներին համապատասխան մշակված յուրահատուկ ճաշացանկ՝ հարստացված Միշլենի հայտնի ռեստորանների փորձով։
Մեդս Ռեֆսլունդը
Մեդս Ռեֆսլունդը միշտ հետազոտում է աուտենտիկ բաղադրիչները խոհարարական շրջագայության ժամանակ եւ կօգտագործի լավագույն մթերքը Հայաստանի մարզերից, առաջին հերթին `Սեւանա լճի շրջակայքից: Հայտնի շեֆ-խոհարարի «Bonding Rawness» փիլիսոփայությունը ենթադրում է բնական, օրգանական, բնության համերի եւ բույրերի հայտնաբերումը:
Գաստրոնոմիկ ներկայացումները տեղի կունենան Tsaghkunk Restaurant & Glkhatun-ում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը եւ հոկտեմբերի 5-ից 10-ը:
15 ճաշատեսակից բաղկացած ընթրիքի արժեքը 50 000 դրամ է, գինու հավաքածուի արժեքը՝ 30 000 դրամ:
Սեղանների ամրագրման համար զանգահարեք +374 41 401 890:
Ծաղկունք գյուղի զարգացումն իրականացվում է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի կողմից`« Գագարին» նախագծի շրջանակներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: