Երեւանում գործող Napoletana Armenia պիցցերիան ստացել է Associazione Verace Pizza Napoletana (AVPN) ասոցիացիայի սերտիֆիկատ։
Պիցցերիան աշխարհում 883-րդն է, իսկ տարածաշրջանում՝ առաջինն ու միակը, որ պաշտոնապես սերտիֆիկացվել է ասոցիացիայի կողմից։ 
«AVPN միակ կառույցն է, որը սերտիֆիկացնում է բացառապես այն ռեստորաններին, որոնք խստորեն պահպանում են Նապոլիտանական պիցցայի պատրաստման հարյուրամյա ավանդույթները՝ ասոցիացիայի հաստատած մթերքներ, փայտի վառարան, պիցցայի պատրաստման ավանդական մեթոդներ»,- նշել են Napoletana Armenia-ից։
Napoletana Armenia-ն գործում է այս տարվա գարնանից։ 
Պիցցաները պատրաստում է իտալացի պիցցայոլո Մարկո Լեոնեն՝ Նեապոլից ներմուծված բաղադրիչներով ու բնորոշ մթերքով, Associazione Verace Pizza Napoletana-ի հաստատած փայտի վառարանում։


 
                 ×
                ×
             
                        


 
                             
                 
         
                             
                            
 
			
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: