Ռուսական «Ռեստորանային վարկանիշ» կայքը հրապարակել է «Որտեղ ուտել Երեւանում» հոդվածը, որում առանձնացրել է 10 երեւանյան ռեստորան եւ սրճարան: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ հոդվածից:
Afrolab Roastery
Սրճարանը գործում է ռեստորանին կից, ինչն ունի առավելություններ ու թերություններ: Մի կողմից՝ կա լիարժեք ճաշացանկ, մյուս կողմից՝ չկա սրճային մթնոլորտ հանգիստ աշխատանքի համար:
Lumen Coffee
Բակերում կորած սրճարան՝ իմացողների համար: Աղմկոտ Afrolab-ի լրիվ հակառակը՝ սկանդինավյան հանգստության եւ էսթետիկայի երկու հարկ:
Seasons Sweetland
Շեֆ հրուշակագործ Անահիտ Միքայելյանի վառ երեւակայությունը կերտում է էլեգանտ ու ժամանակակից աղանդեր: 09:00-ից այստեղ մատուցվում է նախաճաշ՝ միջազգային եւ դասական հայկական:
The Coast
Եվրոպական/միջերկրածովյան նախաճաշեր՝ Կասկադի հարակից տարածքում: Ձվածեղի մեծ չափաբաժիններ (աղցանով), նույնիսկ ավելի տպավորիչ «անգլիական նախաճաշեր», գեղեցիկ տոստեր գուակամոլեով, լավ սաղմոնով եւ պաշոտով:
Asador
Asador-ը Երեւանում թիվ մեկն է ձկնեղենով եւ ծովամթերքով: Դրանք հատուկ ռեստորանի համար բերվում են ամբողջ աշխարհից: Ճաշացանկում կա ավելի քան 40 ձկնային եւ ծովամթերքային ուտեստ, ինչպես նաեւ՝ շատ միս: Asador-ն ունի հիանալի գինու սենյակ, որտեղ կարող եք գտնել հայկական գինիների բոլոր երանգները:
Anoush
Ռեստորան, որտեղ դուք կզգաք հայկական խոհանոցի եւ մթերքի ողջ հարստությունը: Ճաշացանկը բաղադրատոմսերի հետաքրքիր միքս է Հայաստանի տարբեր շրջանների, սիրիահայերի եւ լիբանանահայերի բաղադրատոմսերից:
Kharpert
Հայաստանը նախուտեստների երկիր է, ուստի վերցրեք ասորտի՝ ամեն ինչ ճաշակելու համար: Անպայման փորձեք հայկական սաշիմի տեղական իշխանից՝ կծու հայկական պղպեղով:
Երեւան Պանդոկ Գետափին
«Պանդոկն» ունի հայկական ավանդական ուտեստների շարք, բայց այնտեղ գնացեք ոչ միայն ուտելու, այլ պատրաստել սովորելու համար: Ամրագրեք գաստրոտուր՝ խոհարարական վարպետության դաս:
Accent/Vincent Wine Room
Այստեղ պիցցան պատրաստվում է փայտե վառարանում ՝ հենց լողավազանի մոտ, եւ կան շատ հայկական գինիներ: Պիցցայից բացի խոհարար Հրանտ Թովմասյանը պատրաստում է հայկական ուտեստներ եվրոպական առոգանությամբ եւ հակառակը:
Dargett Brewpub
Dargett-ն ուժեղ խոհանոց ունի: Ճաշացանկը հսկայական է: Հատուկ ուշադրություն դարձրեք ամերիկա-մեքսիկական խոհանոցի «Տեքս-Մեքս» բաժնին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: