×

Կինոբաղադրատոմս. Pulp Fiction-ի «միլքշեյքն» ու «Կնքահոր» Sunday gravy-ն

Ֆիլմերում համեղ ուտեստների տեսարանները, երբեմն, այնքան են գրգռում ախորժակը, որ դեռ ֆիլմը չավարտված մտածում ենք մոտակա ռեստորան գնալու կամ որեւէ համեղ ուտեստ պատվիրելու մասին։ Ոմանք, այնքան են գայթակղվում, որ փորձում են գտնել հենց ֆիլմի ուտեստի բաղադրատոմսն ու սեփական ձեռքերով պատրաստել այն։ Հենց այսպիսի մարդկանց համար GastroVino-ն ներկայացնում է ուտեստների եւ խմիչքների բաղադրատոմսեր հայտնի ֆիլմերից։  

Pulp Fiction-ի $5-անոց «միլքշեյքը»

Ֆիլմի հայտնի տեսարանում Վինսենթ Վեգան Միա Ուոլեսին Jack Rabbit Slim's ռեստորան։ Միան պատվիրում է «Մարտին եւ Լյուիս» (Martin and Lewis) կաթնային կոկտեյլը, որն արժե $5 եւ որը խմելուց հետո Միան ասում՝ «համեղ է», ինչին թերահավատորեն արձագանքող Վինսենթը, կարծես թե, զարմանում է, որ կաթնային կոկտեյլը կարող է արժենալ ամբողջ 5 դոլար։ Այնուամենայնիվ, նա, կարծես թե, փոխում է իր կարծիքը «միլքշեյքը» խմելուց հետո:





Բաղադրատոմսը

•    5-6 խոշոր գդալ լավ որակի շոկոլադ կամ վանիլային պաղպաղակ
•    1 թեյի գդալ վանիլի հեղուկ
•    ½ կամ 3/4 բաժակ կաթ
•    2 թ/գ շաքար


«Բլենդերի» մեջ լցրեք բոլոր բաղադրիչները եւ հարեք այնքան, մինչեւ կաթնային կոկտեյլը դառնա ձեզ համար ցանկալի խտության։ Ավելացրեք կաթը՝ քանակը ըստ ձեր նախասիրության։ Մատուցում ենք բարձր բաժակի մեջ, ձողիկով։

«Կնքահայրը» ֆիլմի կիրակնօրյա սոուսը (Sunday gravy)

Երբ «Կնքահայրը» ֆիլմում Կլեմենցան ներկայացնում է Sunday gravy-ի բաղադրատոմսը, դա բավարար է, որ դիտողների «լոզերը գնան»։ Կլեմենցայի ցուցումների համաձայն՝ կատարյալ սոուսը սկսում է մի փոքր ձեթից, որին ավելացվում է տապակվող սխտորը, լոլիկներն ու լոլիկի մածուկը։





Բաղադրատոմսը

•    1/4 բաժակ եւ 2 թ/գ ձիթապտղի յուղ
•    450 գրամ տավարի միս
•    1/2 բաժակ կաթ
•    1/2 բաժակ իտալական հացի փշրանքներ
•    1 մեծ ձու
•    Կոշերի աղ՝ ըստ ճաշակի
•    Թարմ աղացած սեւ պղպեղ
•    1/2 բաժակ թարմ քերած պարմեզան (մի փոքր էլ նախատեսեք մատուցելու համար)
•    1/4 բաժակ նուրբ աղացած իտալական մաղադանոս
•    4 պճեղ սխտոր՝ մանր կտրատված
•    450 գրամ կտրատված կծու իտալական երշիկ
•    2 750 գրամանոց բանկայով մանրացված լոլիկ
•    2 ճ/գ տոմատի մածուկ
•    1/2 բաժակ կարմիր գինի
•    1 պտղունց շաքարավազ
•    450 գրամ եփած սպագետտի

Թույլ կրակի վրա, մեծ կաթսայի մեջ տաքացրեք 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղը։ Միեւնույն ժամանակ՝ մեծ ամանի մեջ խառնեք աղացած տավարի միսը, կաթը, հացի փշրանքները, ձուն, աղը, պղպեղը, պարմեզանը, մաղադանոսը եւ սխտորի կեսը: Ձեռքերով խառնուրդը վերածեք մեծ կոլոլակների: Երբ յուղը տաքանա, տապակեք կոլոլակները՝ 12 -ից 15 րոպե եւ տեղափոխեք ստվարաթղթի վրա։ Տաքացրեք եւս 2 ճաշի գդալ ձեթ եւ ավելացրեք երշիկը՝ 5-ից 8 րոպե տապակելու: Կոլոլակով ափսեի մեջ ավելացրեք եփած երշիկը:


Այնուհետեւ մաքուր տապակում ավելացրեք մնացած ձիթայուղը, սխտորը ու տապակեք միջին ջերմաստիճանի վրա՝ մոտ 1 րոպե: Ավելացրեք լոլիկ եւ տոմատի մածուկ ու խառնեք։ Ավելացրեք երշիկը եւ կոլոլակը, ապա՝ գինի եւ շաքար: Եփեք մոտ 20 րոպե: Մատուցեք սպագետիի հետ՝ մեծ ամանի վրա: Վերջում ավելացրեք պարմեզանի փաթիլներն ու կարող եք մատուցել։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին