×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Seasons Sweetland-ի «անթիվ» քաղցրավենիքն ու «թափանցիկ» հրուշակարանը

«Նոր Երեւան» այգու տարածքում կողք կողքի գործում են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության իրարից տարբեր, բայց միմյանց լրացնող նախագծերը։ Ռեստորանը, հրուշակարանը, ջելատերիան եւ առաջիկայում բացվելիք սրճարանը համախմբված են Seasons նախագծի շուրջ եւ բնորոշում են տարվա եղանակները, առաջարկում բոլոր եղանակներին բնորոշ մոտեցումներ ու գաղափարներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եվրոպական խոհանոցով Seasons ռեստորանը, որն առաջարկում է համեղ, հետաքրքիր ուտեստներ եւ Seasons Sweetland ռեստորան-հրուշակարանը գտնվում են դեմ դիմաց, երկուսն էլ ունեն բացօթյա եւ փակ հատվածներ։ Եթե առաջինի այցելուները ուտեստների հարուստ մենյուից եւ բարից օգտվելուց հետո կարող են համտեսել նաեւ հրուշակարանի հետաքրքիր քաղցրավենիքները, ապա երկրորդը, այսպես ասած, քաղցրասերների համար նախատեսված վայր է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը, ով հասցնում է ամեն օր ընկերության բոլոր ռեստորաններում հետեւել հրուշակեղենի պատրաստման գործընթացին ու որակին, GastroVino-ին պատմել է, որ Seasons Sweetland-ի մենյուում ընդգրկված է 110 հեղինակային հրուշակեղեն՝ տորթեր, հատիկավոր խմորեղեններ, մակարոններ, թխվածքաբլիթներ, բոնբոններ, շոկոլադի սալիկներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Յուրաքանչյուր ռեստորանի համար պատրաստվում է հենց այդ վայրին ու պահանջներին համապատասխան աղանդեր։ Փորձում ենք այնպես անել, որ ամեն վայրում այցելուները կարողանան գտնել տարբերվող ու հետաքրքիր աղանդեր եւ Seasons Sweetland-ում մատուցվող հրուշակեղենն էլ չի կրկնվում մեր մյուս ռեստորաններում, պատրաստվում է միայն այս վայրի այցելուների համար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ինչպես «Երեմյան Փրոջեքթս»-ի մյուս ռեստորաններում՝ այստեղ եւս ոչ միայն մտածել ենք համեղ եւ թարմ հրուշակեղեն առաջարկելու, այլեւ հետաքրքիր մատուցման տարբերակներ ունենալու մասին։ Seasons Sweetland-ի հրուշակեղենի հետ մատուցվում են հետաքրքիր թեյեր եւ սուրճեր»,- պատմում է Անահիտ Միքայելյանը։

Անահիտ Միքայելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանի ներսում գործում է նաեւ վաճառասրահ, որտեղ ցուցադրված տարատեսակ քաղցրավենիքները կարելի է գնել եւ տեղափոխել գեղեցիկ ու հարմարավետ փաթեթներով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Seasons Sweetland-ի հրուշակեղենի բաժինն ունի 16 աշխատակից։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ինչպես հրուշակարանի, այնպես էլ «Նոր Երեւան» այգու այցելուները կարող են հետեւել «թափանցիկ» հրուշակարանի եռուզեռին, դիտել, թե ինչպես են վարպետ-հրուշակագործները պատրաստում այցելուների սիրելի հրուշակեղենը, կարամելացնում կամ զարդարում տարատեսակ քաղցրավենիքներ ու տորթեր։  

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հրուշակարանի կողքին գործում է «Yeremyan Products» կաթնամթերքից արտադրվող պաղպաղակի սրահը՝ Seasons Gelateria-ն։

«Պաղպաղակները պատրաստվում են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմաներում արտադրված բնական կաթից։ Ունենք լցնովի, հատիկով էսկիմոներ, բաժակով եւ գնդիկով տեսակներ։ Բոլորն իրարից տարբերվում են ոչ միայն տեսքով, այլեւ համով»,- ասել է Անահիտ Միքայելյանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առաջիկայում բացվող Seasons cafe-ն ունենալու է իտալական խոհանոց՝ պիցցաներ, պաստաներ, տարբերվող կոնցեպտ եւ հարուստ բար։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին