×

SEASONS-ը կբացվի «Բոլոր եղանակները ձեզ համար» սեթ-մենյուով

Հունիսի 10-ին, ժամը 20:00-ին կկայանա SEASONS ռեստորանի բացումը, որի ընթացքում «Երեմյան Փրոջեքթս»-ի 4 վիրտուոզ շեֆ-խոհարարները հանդես կգան հատուկ ընթրիքով:

Սեթ-մենյուն կոչվում է «Բոլոր եղանակները ձեզ համար»:

Հեղինակային ուտեստներով հանդես կգան.

Casa Nostra ռեստորանի շեֆ-խոհարար Վաչե Ջանոյանը,

Smoking Chef ռեստորանի շեֆ-խոհարար Վահե Մարկոսյանը,

Livingston ռեստորանի շեֆ-խոհարար Մարտին Բուդաղյանը,

Sherep ռեստորանի շեֆ-խոհարար Գարիկ Խաչատրյանը:

Ամրագրման համար զանգահարեք +374 (43) 70 90 70, +374 (12) 77 77 70:

Ս.թ. ապրիլի 30-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հայտնել էր, որ այսուհետ SEASONS ռեստորանը գործելու է իր կազմում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին