Հայաստանի 10 մարզի յուրօրինակ գաստրո վայրերը եւ խոհանոցային առանձնահատկությունները կներկայացվեն Երեւանում կայանալիք բացօթյա ցուցահանդեսի ժամանակ:
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո ցուցահանդեսը կկազմակերպվի մայիսի 27 եւ 28-ին՝ Խաչքարերի պուրակում (մետրոյի «Հանրապետության հրապարակ» կանգառի հարեւանությամբ):
Հատուկ գաստրո տաղավարում մարզերից եւ Երեւանից հրավիրված շեֆ խոհարարների մասնակցությամբ տեղում կցուցադրվեն յուրահատուկ կերակրատեսակների պատրաստման եղանակները։
Համավարակով պայմանավորված՝ հյուրասիրություն չի նախատեսվում, նշում են կազմակերպիչները:
Ցուցահանդեսի բացումը կկայանա մայիսի 27-ին, ժամը՝ 14:30-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: