×

Լուսանկարը՝ REUTERS

Քիմ Քարդաշյանի նախաճաշը. իրական ձվածեղ կամ բուսական «ձու»՝ մունգ լոբուց

Այսուհետ GastroVino-ն պարբերաբար ներկայացնելու է հայտնի մարդկանց նախաճաշերը՝ գուցե մեր ընթերցողներից ոմանք ցանկանան փորձարկել դրանք իրենց խոհանոցներում:

Ասել, թե նախաճաշը բոլորի համար օրվա պարտադիր սկիզբն է, չափազանցություն կլինի։ Շատերը առավոտները սահմանափակվում են սուրճով կամ պարզապես բաց են թողնում նախաճաշը:

Նախաճաշին ավելի մեծ ուշադրությամբ են մոտենում մարդիկ, որոնք աշխատանքային խիտ ժամանակացույց ունեն: Այս մոտեցումը նկատելի է 
Քիմ Քարդաշյանի առօրյայում։ 

Նրա նախաճաշը բաղկացած է երկու փուլով եւ հարուստ է սպիտակուցներով։ 

Սովորաբար առաջինը հնդկահավի նրբերշիկներով ձվածեղն է եւ ապխտած գաուդա պանիրը, իսկ երկրորդը՝ մոտ 115 գրամ հունական յոգուրտ՝ հապալասով։ 

Քիմի սննդաբանը շաբաթվա ընթացքում կարող է փոխել բաղադրիչները, սակայն կառուցվածքը մնում է նույնը՝ հագեցնող հիմնական ուտեստ եւ թեթեւ հավելում։

Քիմ Քարդաշյանի սննդակարգը տարիների ընթացքում բազմիցս քննարկման թեմա է դարձել։ Տարիներ առաջ նա սոցիալական ցանցերում ցույց էր տվել իր սառնարանը, որը հիմնականում լցված էր կաթնամթերքով։ Սա անմիջապես քննարկումների ալիք բարձրացրեց եւ շատ հետեւորդներ նշում էին, որ սառնարանում «ուտելու ոչինչ չկա»։


Ավելի ուշ Քիմը պարզաբանել էր, որ դա իր տան բազմաթիվ սառնարաններից ընդամենը մեկն է եւ «իսկական սնունդը» պահվում է մեկ ուրիշում։ 

2019 թվականից Քիմը սկսել է ավելի ակտիվ օգտագործել վեգան բաղադրիչներ՝ հատկապես ձվի փոխարինիչներ։ Օրինակ, սովորական ձվի փոխարեն օգտագործում էր մունգ լոբուց պատրաստված բուսական «ձու» կամ բուսական երշիկեղեն։ Այս ընտրությունը պայմանավորված է նաեւ առողջական պատճառներով. Քիմը պսորիազ ունի եւ նշում է, որ բուսական սնունդը օգնում է վերահսկել այն։

Պատրաստել է Աննա Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին