Ռուսաստանյան The Village-ը պարբերականը կազմել է Երեւանի «ուտել-խմելու» վայրերի ուղեցույցը, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
«Պանդոկ Երեւան» եւ «Պանդոկ Երեւան Riverside»
«Պանդոկ Երեւան Riverside» արժե գնալ առավոտյան՝ լավ եղանակին. Հրազդանի կիրճում լեռնային գետի ափին գտնվող ընդարձակ սրահները կատարյալ են հայկական հանգիստ նախաճաշի համար:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Եթե Երեւանում ընդամենը մի քանի օրով եք, սակայն ցանկանում եք մեկ օր բնության գրկում անցկացնել, ապա դա ամենահեշտ տարբերակն է:
Aperitivo Yerevan
Aperitivo-ն ամենահարմարն է նախաճաշելու համար. ընտրությունը հսկայական է՝ ձվից պատրաստված ծանոթ ուտեստներ, սենդվիչներ, տոստեր եւ պանքեյքեր:
«Լավաշ» ռեստորան
Քաղաքի կենտրոնում երկհարկանի ռեստորանը նորովի է ներկայացնում հայկական խոհանոցը: «Լավաշում» հավատարիմ են «ֆերմայից՝ սեղան» գաղափարին. համագործակցում են տեղական ֆերմերային տնտեսությունների հետ՝ մթերք գնելով անմիջապես գյուղացիներից: Այս ապրանքատեսակների մի մասը կարելի է գնել ռեստորանի խանութում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Լավաշում» մեծ ուշադրություն է դարձվում նախաճաշերին, ճաշացանկում հատուկ տեղ են գրավում բրդուճները՝ տարբեր բաղադրիչներով, թարմ կաթնամթերքով ուտեստները, չիրն ու չամիչը, հալվան, ջեմը, թեյը, մրգերն եւ հատուկ բաղադրատոմսերով պատրաստված աղանդերը: Այնպես որ, այստեղ հարմար է գալ առավոտյան ժամերին՝ առնվազն մեկ ժամ տրամադրելով հանգիստ նախաճաշելուն։
«Շերեփ» ռեստորան
Կարող եք պատվիրել տեղական սուկիից սթեյք, ծիածանափայլ իշխան, դասական աղցաններ, պարտադիր՝ լավաշ եւ նրբագույն տոլման:
Smoking Shef
Smoking Chef-ում պատրաստում էն պրեմիում սթեյքեր կարմիր եւ սեւ անգուսներից, որոնք բուծվում են «Երեմյան Փրոջեքթս» ֆերմայում: Այստեղ սթեյքերը պատրաստում են բնական փայտածուխի վրա:
«Թումանյանի խինկալին»
Այստեղ իսկապես պատրաստում են քաղաքի լավագույն խինկալիներից մեկը, եւ երեկոյան կարող եք ազատ սեղաններ չգտնել: Բայց մի հուսահատվեք, դահլիճում տեղերն արագ ազատվում են: Դասականն այստեղ տավարի եւ խոզի մսով խինկալին է, սակայն չեն հիասթափեցնի նաեւ պանրով եւ սնկով խինկալիները:
Burgery
Եթե ճանապարհորդության ընթացքում կարոտել եք եվրոպական խոհանոցն ու արագ սնունդը, վերցրեք դասական չիզբուրգեր, խորոված բանջարեղենով բուրգեր կամ մանր կտրատած հավով եւ տապակած սոխով ռոլը:
Լուսանկարը՝ Burgery
Dolmama
Դոլմաման չափավոր մոդայիկ վայր է ՝ իր ներքին բակի եւ, ինչպես կռահեցիք, գերազանց տոլմայի տասնյակ տեսակներով:
Livingstone
Livingstone ռեստորանի համար արժե դուրս գալ կենտրոնից: Այն գտնվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի իններորդ հարկում, որտեղից
բացվում է քաղաքի լավագույն տեսարաններից մեկը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Որտեղ ըմպել կոկտեյլներ, գարեջուր եւ գինի
«Միրզոյան գրադարան»
«Գրադարանը» բարդ բազմաֆունկցիոնալ շենք է՝ բաժանված բազմաթիվ սենյակների (կա նաեւ իրական գրադարան՝ դասախոսությունների համար): Լավ եղանակին փողոցում բոլոր սեղանները զբաղեցնում են երիտասարդները. նրանք գալիս են այստեղ կոկտեյլ խմելու, ընկերների հետ հանդիպելու, նոութբուքով աշխատելու կամ պարզապես գիրք կարդալու համար:
Հեռավոր բարում փնտրեք Փարաջանովի պատվին հորինված նռան կոկտեյլը, իսկ երեկոյան՝ մութն ընկնելուց հետո, այստեղ կազմակերպվում են դիջեյ նվագախմբերի երեկույթներ:
InVino
Գեղեցիկ գինու բար` հայկական գինիների եւ թեթեւ խորտիկների լավ ընտրությամբ:
Dargett
Dargett-ում կարող եք համտեսել տեղական ծիրանի կրաֆթ: Կարող եք նաեւ գարեջրի հավաքածու վերցնել եւ վեց տեսակի գարեջուր փորձել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: