×

«Ամեն ինչ ռեստորանային մենեջմենթի մասին»՝ Երեմյան ակադեմիայում

Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիան (Երեմյան ակադեմիա) մայիսի 31-ին սկսում է «Ամեն ինչ ռեստորանային մենեջմենթի մասին» դասընթացը:

Դասընթացի բաղադրիչներն են.

- Ռեստորանի կառավարում․ նպատակներ, ֆունկցիաներ եւ խնդիրներ:
- Ռեստորանային մենեջմենթի կազմակերպում:
- Սպասարկման մշակույթ եւ ստանդարտներ:
- Առաջնորդություն:
- Հաղորդակցում եւ կոնֆլիկտների կառավարում:
- Հյուրերի տիպաբանություն եւ պահանջմունքներ:
- Մարդկային ռեսուրսների կառավարում:
- Ֆինանսների կառավարում:
- Վաճառք:

Դասընթացի հատուկ հյուրը կլինի «Երեմյան փրոջեքթս» ընկերության կոմերցիոն տնօրեն Արշակ Գեւորգյանը։

Դասընթացի տեւողությունը՝ 1 ամիս, շաբաթական 3 օր, 3-ական ժամ։

Գրանցման եւ այլ մանրամասների համար զանգահարեք 012 40 50 60 հեռախոսահամարով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին