Մայիսի 21-ին «Նոյյան տապանը»՝ Մոսկվայի ամենահին հայկական ռեստորանը, կբացի ամառային սեզոնը նոր տեռասում:
«Առաջին անգամ Մոսկվայի հին բակում` Փոքր Իվանովսկի եւ Պոդկոպաեւսկի նրբանցքների միջեւ, կբացվի ընդարձակ ամառային բացօթյա ռեստորան», - ասվում է ռեստորանի հաղորդագրության մեջ:
Մայիսի 21-ին՝ տեռասի բացման առիթով, «Նոյյան տապանը» կանցկացնի առաջին մեծ ամառային երեկույթը: Տոնի հատուկ հյուրը կլինի երգչուհի Լիլիթ Հարությունյանը, որը շատերին հայտնի է «Ձայն -2» հաղորդումից:
Ռեստորանի նոր բրենդ-շեֆ Սերգեյ Նավասարտովը պտուտակի վրա պատրաստելու է ուլիկ՝ համեմված հայկական համեմունքներով, լեռնային խոտաբույսերով ու գինով:
Նոր մենյուում Սերգեյ Նավասարտովը հանդես է գալիս ազգային խոհանոցի ժամանակակից ընթերցմամբ.
- չի քյուֆթա՝ խաղողի տերեւներով;
- բուրատա ժենգյալով հացի վրա;
- կրակի վրա պատրաստված տավարի փափկամիս `չամանով;
- թաժինի մեջ մարմանդաեփ քյուֆթա;
- պաղպաղակ՝ փախլավայից;
- պաննա կոտա մածունով՝ թարխունով ու ընկույզի մուրաբայով եւ այլն:
«Նոյյան տապանի» նոր տեռասի հիթը խոստանում է դառնալ Ararat Spritz կոկտեյլը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: