Այսօր տեղի է ունեցել «Հայփոստ» ընկերության «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:
«Մենք նամականիշերի միջոցով աշխարհին ենք ներկայացնում մեր հարուստ մշակութային ժառանգությունը, որի անբաժանելի մասն է կազմում մեր ազգային խոհանոցը. այն արտացոլում է մեր ժողովրդի պատմությունը, ավանդույթները եւ ոգին: Այս նամականիշի վրա պատկերել ենք հայկական ավանդական ուտեստներից մեկը՝ ղափաման: Ավանդական խոհանոցի վերաբերյալ նամականիշերի թողարկումը շարունակական է լինելու», - ասել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Լուսանկարը՝ ՝«Հայփոստ»
Նոր նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահմանման ՀԿ» նախագահ Սեդրակ Մամուլյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Լուսանկարը՝ ՝«Հայփոստ»
Ղափաման լցոնած դդումով հայկական ուտեստ է, որը հիմնականում պատրաստում են աշնանը, ինչպես նաեւ Սուրբ Ծննդյան տոներին: Ազգային ավանդույթներով հաճախ մատուցվում էր հարսանեկան սեղանին՝ որպես առատության խորհրդանիշ:
Լուսանկարը՝ ՝«Հայփոստ»
Ժամանակին միջուկը պատրաստել են նաեւ ձավարով, մսով, թարմ մրգերով, բայց ամենահայտնի տարբերակը դդումի մեջ լցոնած բրինձն է՝ չրեղենի, ընկուզեղենի ու մեղրի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: