×

SEASONS ռեստորանն այսուհետ կգործի «Երեմյան Փրոջեքթսի» կազմում

2021 թվականի մայիսից Մաշտոցի 15/5 հասցեում գտնվող SEASONS ռեստորանն ու M-CAFE սրճարանը կգործեն «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կազմում:

««Երեմյան Փրոջեքթս»-ը SEASONS ռեստորանի գործունեությունը կշարունակի իրեն բնորոշ ձեռագրով ու մոտեցումներով: Նոր նախագիծը կունենա կոնցեպտուալ 4 ուղղվածություն, որոնք բնորոշելու են տարվա 4 եղանակները:  SEASONS ռեստորանի 2 սրահներում առանձին կգործեն SEASONS ռեստորանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆիրմային, քաղաքի ամենահամեղ հրուշակեղենը ներկայացնող SEASONS SWEETLAND սրճարանն ու ընկերության կողմից «Yeremyan Products» բարձրակարգ կաթնամթերքից արտադրվող պաղպաղակի սրահը՝ SEASONS GELATERIA-ն։ Նախկին M-CAFE-ի տարածքում կգործի իտալական համեղ ու յուրահատուկ խոհանոցով բացօթյա սրճարանը՝ SEASONS CAFE-ն», - ասված է հաղորդագրության մեջ:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության կառավարման ներքո կաշխատի  նաեւ «Նոր Երեւան» այգին, որը կներկայանա հետաքրքիր մոտեցումներով, շատրվանների լուսային ու երաժշտական շոուներով, մանկական ժամանցի համար նախատեսված հատվածներով, վառ ու գունեղ բազմաբնույթ միջոցառումներով եւ հատուկ  իրադարձություններով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին