×

Լուսանկարը՝ Alessio Carone

Վրացական ընկերությունը ոստրեներ եւ միդիաներ է աճեցնում

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին այցելել է ոստրեների եւ միդիաների արտադրությամբ զբաղվող «Maricultura Georgia» ձեռնարկություն:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն, ստորջրյա ֆերման սկսել է գործել 2020 թվականին՝ Աջարիայի Կվարիատի գյուղի մոտակայքում:

Ֆերման զբաղեցնում է 70 հա ծովային տարածք: Բերքատվությունը մեկ սեզոնի համար կազմում է 30 տոննա միդիա եւ 10-15 տոննա ոստրեներ: Միդիաները հասնում են երկու տարվա ընթացքում, ոստրեները՝ չորս:

Թարմ արտադրանքը վաճառվում է մայիսից հոկտեմբեր: Տարվա մնացած մասը ընկերությունն առաջարկում է շոկային մեթոդով սառեցված ծովամթերք:

Առայժմ արտադրանքը վաճառվում է տեղական շուկայում, սակայն նախատեսվում է նաեւ արտահանում. վրացական միդիաներով եւ ոստրեներով  հետաքրքրված են Ուկրաինան, Ռուսաստանը, Հոնկոնգը, Կանադան եւ Ադրբեջանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին