«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը՝ Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի (Երեմյան ակադեմիա) հետ համատեղ սկսում է երիտասարդների մասնագիտացմանն ուղղված հատուկ ծրագիր՝ «Խոհարարություն սկսնակների համար»:
Ծրագրի լավագույն շրջանավարտներն աշխատանքի կանցնեն «Երեմյան Փրոջեքթսի» ռեստորաններում:
Ուսման վարձն ամբողջությամբ հոգում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը:
Մասնակիցները ձեռք կբերեն խոհարարական անհրաժեշտ բազային գիտելիքներ եւ հմտություններ, կուսումնասիրեն.
- Մթերքի կտրատման տեխնիկա;
- Արգանակների,ապուրների եւ թանձրուկների պատրաստում;
- Նախուտեստների, աղցանների եւ հիմնական ուտեստների պատրաստում;
- Առաջին բուժ․օգնություն;
- Անվտանգություն եւ սանիտարահիգիենիկ նորմեր;
- Խոհանոցային պարագաների եւ սարքավորումների շահագործում:
Դասընթացի տեւողությունը՝ 1 ամիս:
Ծրագրին կարող են դիմել 16-25 տարեկան երիտասարդները:
Գրանցման եւ այլ մանրամասների համար կարող եք այցելել՝ Տերյան 91 կամ զանգահարել +(374) 12 40 50 60 հեռախոսահամարով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: