Վրացական չկմերուլի ուտեստը (հավը սխտորա-սերուցքային սոուսով) Ճապոնիայի արագ սննդի խոշորագույն Matsuya Foods ցանցի այցելուների քվեարկության արդյունքում զբաղեցրել է առաջին տեղը:
«Նովոստի-Գրուզիա»-ն հայտնում է, որ 2019-ի դեկտեմբերին Matsuya-ն ներառել էր չկմերուլին իր 69 ռեստորանների ճաշացուցակում՝որպես սեզոնային առաջարկ, սակայն ուտեստը շատ արագ հիթ էր դարձել եւ 2020-ի հունվարից այն մատուցվում է ցանցի ռեստորանների մեծ մասում (դրանց ընդհանուր թիվը գերազանցում է 1000-ը):
Բացի այդ, չկմերուլիով հետաքրքրվել է արագ սննդի ճապոնական խոշորագույն արտադրող Nissin ընկերությունը:
Համագործակցելով Matsuya Foods-ի հետ՝ ընկերությունը ստեղծում է կիսաֆաբրիկատ չկմերուլի, որը վաճառվելու է Ճապոնիայի առաջատար սուպերմարկետների ցանցերում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: