Michelin-ը հայտարարել է, որ 2021 թվականին հրատարակելու է մոսկովյան ռեստորանների ուղեցույցը:
Այս մասին գրում է ֆիննական Viisi Tähteä թերթը՝ նշելով, որ մոսկովյան ռեստորատորները երկար ժամանակ սպասում էին Michelin- ի ուղեցույցին՝ աշխարհին իրենց բարձր մակարդակն ապացուցելու համար:
«Մենք հատուկ ոգեորությամբ կներկայացնենք Մոսկվան: Ռուսաստանի մայրաքաղաքը իսկական խոհարարական մարգարիտ է՝ ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային խոհանոցների բազմազանությամբ», - ասել է Michelin հրատարակչական խմբի նախագահ Գվենդալ Պուլենեկը:
Հայտնի ռեստորատոր Արամ Մնացականովը շնորհակալություն է հայտնել Մոսկվայի իշխանություններին՝ Michelin-ի ուղեցույց ստեղծելու նպատակասլացության համար, իսկ Swissam University-ի դասախոս Արտեմ Կլիկովը հիշեցրել է, որ Մոսկվան ունի ռեստորաններ, որոնք աշխարհի լավագույն 100-ի վարկանիշում են, մասնավորապես` White Rabbit-ը (13-րդ տեղ), Twins Garden-ը (19-րդ տեղ) եւ Selfie-ն (65-րդ տեղ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: