×

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

«Երեմյան Փրոջեքթս»-ի Արցախի թիմն ամուր կանգնած է իրեն վստահված դիրքերում

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության թիմը՝ գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ղեկավարությամբ, Արցախում է եւ շարունակում է զբաղվել զորամասերի սննդի ապահոման գործով։

Ընկերությունից հայտնել են, որ «Երեմյան Փրոջեքթս»-ի կողմից սպասարկվող զորամասերը հիմնականում Արցախի հարավային հատվածում են, «որտեղ էլ այսօր հանուն մեր խաղաղության, ազատ ու արժանապատիվ ապրելու թեժ մարտեր են մղվում»:

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


«Արցախի մեր թիմն ամուր ու հաստատակամ կանգնած է իրեն վստահված դիրքերում, իր պարտքն ու խնդիրը գիտակցելով՝ նվիրված ու միասնական աշխատում է:

Մեր երեւանյան թիմն էլ այստեղ՝ թիկունքում է իր պարտքը կատարում․ յուրաքանչյուր օր, դեռ լույսը չբացված՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության մեքենաների շարասյունն ուղեւորվում է Արցախ՝ այդքան անհրաժեշտ սննդամթերքն ու պարագաները ժամանակին հասցնելու համար։

Մենք միասնականորեն մոտեցնում ենք մեր հաղթանակը: Այլընտրանք չկա, մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,- ասված է «Երեմյան Փրոջեքթս»-ի տարածած հայտարարության մեջ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին