Սեպտեմբերի 21-ին Wine Republic-ն առաջարկում է Հայաստանի անկախության տոնը նշել «Զուլալ» գինիների հետ: Երկուշաբթի երեկոյան Wine Republic-ում սպասվում է «Զուլալ» գինիների նոր տեսականու համտես:
«Զուլալ» գինիների հիմնադիր Էյմի Քեուշգուերյանը GastroVino-ի հետ զրույցում նշում է՝ հանդիպումը ոչ պաշտոնական է լինելու եւ բաց բոլորի համար: Պարզապես գինու սիրահարներին հրավիրում են տոնական օրը շնորհավորելու իրենց գինիներով:
«Մենք վերջերս երկու նոր գինի ենք ներկայացրել՝ «Զուլալ Ոսկեհատ» եւ «Զուլալ Արենի»: Wine Republic-ի հետ որոշել ենք հյուրերի համար հնարավորություն ստեղծել համտեսելու մեր նոր գինիներն ու վայելելու տարվա վերջին տաք օրերը»,- ասում է Էյմին:
Լուսանկարը՝ «Զուլալ»
Բացի այս երկու նոր տեսակից միջոցառմանը կարելի է համտեսել նաեւ «Զուլալ Արենի Վարդագույն», որը թողարկվել է մեկ տարի առաջ:
«Զուլալ նախագիծը ստեղծել ենք՝ բացահայտելու պատմական, հազվագյուտ խաղողի տեսակները։ Ի տարբերություն շատերի՝ մեր ամենակարեւոր նպատակն է արտահայտել խաղողի սորտերի ամենազուլալ առանձնահատկությունները:
Մեր «Զուլալ Արենի»-ին ամբողջովին արենի է, «Զուլալ Ոսկեհատ»-ը՝ մաքուր ոսկեհատ: Հենց դրա համար ենք «Զուլալ» կոչվում. ուզում ենք ներկայացնել մեր խաղողների ամենամաքուր յուրահատկությունները»,- ասում է «Զուլալ» գինիների հիմնադիրը:
«Զուլալ»-ի նորությունները սրանով չեն սահմանափակվում. երկու ամսից կրկին նոր գինի է սպասվում՝ «Կարմիր կոթ»: Նոր գինու համար «Զուլալ»-ը նոր միջոցառումներ է խոստանում:
Ամալի Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: