×

Վրաստանում ռեստորանների այցելուների թիվը նվազել է 70%-ով

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի ֆոնին Վրաստանում ռեստորանների այցելուների հոսքը նվազել է 70%-ով, ինչի պատճառով շատ հաստատություններ ստիպված կլինեն փակվել։ 

Ինչպես հաղորդում է Նովոստի-Գրուզիան, այս մասին «Ֆորմուլա» հեռուստաալիքին հայտնել է Վրաստանի գաստրոտուրիզմի բիզնես-ասոցիացիայի ղեկավար Քեթի Կվիչիձեն:

Ռեստորանների գրեթե 50%-ը դեռ փակ է: Ամենաբարդ իրավիճակում են այն հաստատությունները, որոնք նախատեսված էին հիմնականում օտարերկրյա զբոսաշրջիկների համար, մասնավորապես` գինու բարերը:

Քեթի Կվիչիձեն նշել է, որ շատ հաստատություններ ստիպված են եղել փակվել, քանի որ չեն կարողացել համաձայնության գալ վարձակալության գումարի վերանայման վերաբերյալ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին