×

Լուսանկարը՝ uecdn.es

Ռոնալդուի նախաճաշը որպես լավ մարզավիաճակի գրավական

41-ամյա ֆուտբոլի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդոուի համար նախաճաշը կարեւոր դեր ունի հատկապես լավ մարզավիճակը պահպանելու գործում։ Ռոնալդոուն միշտ է աչքի ընկել բարձր կարգապահությամբ, իսկ հիմա, երբ արդեն վետերան է համարվում, էլ ավելի բծախնդիր է դարձել:

Ռոնալդույի ամենասիրելի նախաճաշը ամբողջահատիկ հացով տոստն է՝ թարմ ավոկադոյով, որը սննդաբանների պնդմամբ տրամադրում է օգտակար ճարպեր եւ էներգիա: 

Ֆուտբոլիստը նախաճաշին հաճախ ուտում է թեթեւ խաշված ձու, խոզապուխտ, պանիր եւ ցածր յուղայնությամբ յոգուրտ։ 

Նրա նախաճաշի սեղանին հաճախ կտեսեք նաեւ մրգային կամ բանջարեղենային սմուզիներ եւ մրգեր՝ պապայա, անանաս, հատապտուղներ կամ նարինջ։

Ռոնալդոն ուտում է քիչ, բայց օրվա ընթացքում վեց անգամ՝ յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ։

Իր հարցազրույցներից մեկում նա ասել է. «Կանոնավոր սնվեք՝ դա կարեւոր է էներգիայի բարձր մակարդակը պահպանելու համար, որպեսզի ձեր մարմինը կարողանա ավելի լավ արդյունքների հասնել»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին