×

Թբիլիսիի բացօթյա սրճարաններին լրացուցիչ տարածք կտրամադրեն

Թբիլիսիի քաղաքապետարանից փողոցային տարածքներ վարձակալած բացօթյա սրճարանները, սոցիալական տարածությունը պահպանելու համար, ժամանակավորապես կկարողանան տեղադրել սեղանները իրենց տարածքների սահմաններից դուրս: 

Այդ մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքային իշխանության նիստի ժամանակ: 

«Սրճարանների սեփականատերերին մենք հնարավորություն կտանք օգտագործել լրացուցիչ տարածք, որպեսզի կարողանան սեղանները տեղադրել մասնագետների պահանջներին համապատասխան»,- ասել է Կալաձեն:

Վրաստանում բացօթյա սրճարանների աշխատանքը վերսկսվել է հունիսի 1-ից, սակայն դրանց սեփականատերերը պետք է պահպանեն համաճարակաբանների ներկայացրած խորհուրդները: Օրինակ՝ սեղանների միջեւ պետք է որոշակի հեռավորություն պահպանվի, ինչի պատճառով որոշ սրճարաններ չեն կարողանում իրենց վարձակալած տարածքների սահմաններում տեղավորել բոլոր սեղանները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին