ՀՀ պարետի մայիսի 22-ի N82 եւ N83 որոշումների համաձայն՝ այսօր 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը Երեւանում եւ մարզերում:
Երեւանում, մասնավորապես, կասեցվել է հետեւյալ օբյեկտների աշխատանքը.
«Վայն Ռեփաբլիկ» ՍՊԸ, Թամանյան 2-49
«Քորդոբա» ՍՊԸ, Թամանյան 1-1տ
«Իսկանդեր» ՍՊԸ, Թամանյան 1/17
«Սթար-ին» ՍՊԸ, Թամանյան 1շ. 2
Ա/Ձ «Գեւորգ Պողոսյան», Թամանյան 1ա. 19 նկղ
«Կաֆե Հաուզ» ՍՊԸ, Թամանյան 1Ա 1/1տ
«Վին Տերա» ՍՊԸ, Թամանյան 1-3
«Կասկադ Շոկոլատերիա» ՍՊԸ, Թամանյան 1/17
«Առ.Քեյ» ՍՊԸ Թամանյան 1 տարածք 16
Լուսանկարը՝ ՍԱՏՄ
«Դռագոն Գարդեն» ՍՊԸ, Արամի 86/89 16
«Դառգետ» ՍՊԸ, Արամի 72/73
«Արմհուկա» ՍՊԸ, Արամի 72-38
«Պեստո» ՍՊԸ, ք. Երեւան, Արամի 86/89 16
Ա/Ձ «Անժելա Իլինիխ», Արամի 80
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ որոշումները կայացվել են իրենց մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով:
Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ եւ ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալու պահանջները եւ այլ սանիտարահիգիենիկ նորմեր:
Լուսանկարը՝ ՍԱՏՄ
Խախտումը կրկնվելու դեպքում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: