Մեկ տարի առաջ, 2019 թվականի մայիսի 2-ին, Մեդիամաքս մեդիա-ընկերությունը գործարկեց GastroVino կայքը, որը ներկայացնում է Հայաստանի գաստրոնոմիայի, գինեգործության եւ հարակից ոլորտների մասին:
2019 թվականին տոնում էինք Մեդիամաքսի 20-ամյակը եւ հույս էինք հայտնել, որ հոբելյանական տարում ծնված նախագիծը լավ ապագա կունենա:
«Մենք գոհ ենք առաջին տարվա արդյունքներից: GastroVino-ն հասցրել է բարի համբավ ձեռք բերել եւ լավ գործընկերային հարաբերություններ հաստատել գաստրոնոմիայի եւ գինեգործության ոլորտների կարեւոր դերակատարների հետ:
Կորոնավիրուսի համավարակը մեծ փորձություն է հատկապես ռեստորանային ոլորտի համար, բայց մենք վստահ ենք, որ գործընկերները պատվով կհաղթահարեն այն, իսկ մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
GastroVino-ն լրացրել է Մեդիամաքս մեդիա-ընկերության կայքերի «ընտանիքը», որի անդամներն են Mediamax.am-ը, Banks.am-ը, Itel.am-ը, Bravo.am-ը, Sport.Mediamax.am-ը:
GastroVino-ի ֆեյսբուքյան էջն է https://www.facebook.com/GastroVino.Mediamax.am:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: