×

Ալեկսեյ Վասիլչկու Լուսանկարը՝ RBK

ՌԴ խոշոր ռեստորատորները հռչակագիր են ստորագրել

Ռուսաստանի խոշորագույն ռեստորանային ցանցերի ավելի քան 200 սեփականատերեր ստորագրել են «Վարձակալության հարցերի վերաբերյալ բիզնես-հանրության համերաշխության հռչակագիր՝ համավարակի դեմ պայքարի եւ վերականգնողական շրջանում»: 

Ինչպես հայտնում է «Վեդոմոստի»-ն, ստորագրողների շարքում են՝ Արկադի Նովիկովը (Novikov Group), Ռոստիսլավ Օրդովսկի-Տանաեւսկի Բլանկոն («Росинтер ресторантс холдинг»), Բորիս Զարկովը (White Rabbit Family), Անդրեյ Դելլոսը (Maison Dellos), Ալեքսեյ Վասիլչուկը (Restart Vasilchuk Brothers), Ալեքսանդր Կոլոբովը («Шоколадница» ընկերությունների խումբ), Սերգեյ Միրոնովը (Мясо & рыба), Գելա Տերտցվաձեն (GG Group):

Հայտարարագիրը ստորագրած ռեստորատորները, մասնավորապես, առաջարկում են.

Գործունեության հարկադիր կասեցման ընթացքում դադարեցնել վարձավճարը եւ հարակից վճարումները (բացառությամբ սպառած կոմունալ ծառայությունների):

Այն ձեռնարկությունների համար, որոնք շարունակում են աշխատել միայն առաքումով, վարձավճարը սահմանել որպես հասույթից տոկոս, բայց ոչ ավելի, քան 10%-ը:

Ռեստորանների գործունեության վերականգնման պահից մեկ տարվա համար վարձավճարը սահմանել որպես որոշակի տոկոս շրջանառությունից:

Փաստաթղթում նշված է, որ շուկայի մասնակիցները, որոնք ստորագրել են տվյալ հայտարարագիրը, չեն կարող բանակցել եւ կնքել վարձակալության պայմանագրեր այն տարածքների վարձակալության համար, որտեղ հայտարարագիրը ստորագրելու պահին աշխատում են այլ ռեստորատորներ:

Հայտարարագիրը ստորագրող ռեստորատորները պարտավոր են տեղեկացնել ոլորտի ներկայացուցիչներին պայմանագրերը դադարեցնելու մասին, եթե վարձատուն հրաժարվի վերանայել վարձակալության պայմանները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին