Gmoji AM ընկերությունը հատուկ առաջարկ ունի ռեստորանների եւ սրճարանների համար:
Ընկերության հաղորդագրության մեջ ասված է.
«Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է.
կարդալ առաջարկը՝ 2 րոպե,
ստորագրել պայմանագիրը՝ 45 րոպե,
փորձարկել համակարգը՝ 5 րոպե,
նախապատրաստվել՝ 1 ժամ:
Ընդամենը հարկավոր է 1 ժամ 52 րոպե:
Դուք ուղարկում եք SMS կամ email ծանուցումներ հաճախորդների ձեր բազային կամ օգտվում եք մեր բազայից: Տեքստը կարող է լինել այսպիսին.
«Հարգելի՛ հաճախորդ,
Մենք համագործակցել ենք երկար տարիներ եւ ջանացել, որ Դուք գոհ լինեք ու ստանաք առավելագույնս որակյալ սպասարկում, այժմ Ձեր հերթն է մեզ աջակցել:
Առաջարկում ենք Ձեզ գնել մեր էլեկտրոնային նվեր քարտը, որը կարող եք օգտագործել ինքնամեկուսացման ավարտից հետո: Որպես շնորհակալություն՝ նվեր քարտը կարող եք ձեռք բերել X % զեղչով: Շնորհակալություն»:
Gmoji հարթակը կթվայնացնի Ձեր ապրանքները եւ կստեղծի էլեկտրոնային նվեր քարտեր:
Բոլոր ցանկացողները կկարողանան առանց գրանցման գնել նվեր քարտը Gmoji հավելվածի միջոցով:
Նվեր քարտը կտրամադրենք օգտատիրոջը առցանց, միաժամանակ հնարավորություն տալով այն նվիրելու մեկ ուրիշին:
Գումարը կփոխանցենք անմիջապես Ձեր հաշվին՝ պահելով մեր միջնորդավճարը:
Ծանուցումների առաքումը կատարում ենք մեր հաշվին հաճախորդների Ձեր բազայով (առավելագույնը 3 000 SMS): Եթե հաճախորդների բազան մեծ է, կառաջարկենք մենք ծառայությունները հատուկ գնով:
Մենք անվճար Ձեզ կտրամադրենք Gmoji Partner-ի պատրաստի լուծումը սերտիֆիկատների սքանավորման համար, որը Ձեր աշխատակիցները կարող են ներբեռնել Google store-ից:
Անվճար կօգնենք համապատասխանեցնել նվեր քարտը կամ այլ ապրանքը Ձեր ֆիրմային ոճին:
Նվեր քարտի կամ այլ ապրանքի գնումից հետո, կստեղծենք դրա էլեկտրոնային տարբերակը, կփոխանցենք այն հաճախորդին առցանց եւ կաջակցենք նրան գործողության ժամկետի ամբողջ ընթացքում: Էլեկտրոնային նվեր քարտը կարելի է ուղարկել մեսենջերների կամ սոցիալական ցանցերի միջոցով անսահմանափակ քանակով: Վճարումների հաշվարկից հետո վաճառված նվեր քարտերի կամ այլ ապրանքների գումարն անմիջապես փոխանցում ենք Ձեր հաշվին, պահելով միայն 10% միջնորդավճար»:
Gmoji AM-ի կայքն է www.gmoji.am, հեռախոսահամարը՝ 012 80 80 80:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: