Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից եւ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից ելնելով՝ Beer Academy ռեստորանները սահմանափակել են աշխատանքը, բայց փորձում են հնարավորինս մոտ մնալ հավատարիմ հաճախորդներին։
Գարեջրի ակադեմիան առաջարկում է մնալ տանն ու վայելել հատուկ ակադեմիական բաղադրատոմսով պատրաստված ուտեստները՝ «արտակարգ գներով»։
«Մենք թույլ չենք տա, որ կարոտեք խեցգետյաց առաջարկն ու հատուկ ձեզ համար ստեղծել ենք «խեցգետյաց առաքում»։ Պատվիրե՛ք մեր գերհամեղ եփած փոքր խեցգետինները կիլոգրամով, նաեւ ավելացրեք «Academia» գարեջուր ու ստացեք մեր ակադեմիական չիփսերը՝ որպես նվեր»,- տեղեկացրել է Beer Academy-ի ֆեյսբուքյան էջը։
Beer Academy Ethnograph-ը նույնպես աշխատում է արտակարգ առաքման ռեժիմով։
«Բոլոր իրավիճակներում կա համեղ լուծում. տնից դուրս մի՛ արի, բայց մնա Beer Academy Ethnograph -ի հետ. Մենք անվճար կառաքենք «ակադեմիական բարիքները»,- հայտնել է ռեստորանի ֆեյսբուքյանն էջն ու ներկայացրել օնլայն մենյուն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: