×

Լուսանկարը՝ Harout Tanielian

Սննդի շղթայի օպերատորներին տրամադրել են ուղեցույցներ

Թեեւ հանրային սննդի օբյեկտների, իրացման կետերի, արտադրությունների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը նախատեսում է ախտահանման պարբերական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդի շղթայի այդ օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների եւ գործողությունների ուղեցույցներ:

Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերեւույթների, գործիքների, սարքերի, սայլակների, դռան բռնակների եւ ՀԴՄ-ների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր եւ օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներով, աշխատողների համար սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, ինչպես նաեւ արգելել օդակաթիլային վարակների ախտանիշներով (փռշտոց, հազ, թուլություն, ջերմություն եւ այլն) աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը կվերահսկի ցուցումների կատարումը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին