ԱՄՆ երկու խոշորագույն քաղաքների՝ Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի քաղաքապետերը հայտնել են, որ հանձնարարել են ռեստորաններին, բարերին, թատրոններին եւ կինոթատրոններին դադարեցնել աշխատանքը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն ասել է, որ քաղաքի ռեստորանները կարող են սնունդ վաճառել միայն առաքման ծառայությունների կամ հաճախորդների կողմից դուրս տանելու միջոցով:
Նա նշել է, որ նման որոշում կայացնելը հեշտ չէր.
«Այդ վայրերը մեր քաղաքի սրտի եւ հոգու մասն են, բայց մեր քաղաքը կանգնած է աննախադեպ վտանգի առջեւ, եւ մենք պետք է համարժեք արձագանք ապահովենք»:
Բիլ դե Բլասիոն չի հստակեցրել, թե որքան ժամանակ ռեստորանները պետք է փակ մնան: Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին ասել է, որ ռեստորանները, բարերը, թատրոններն եւ կինոթատրոնները փակ կմնան առնվազն մինչեւ մարտի 31-ը:
Սպասվում է, որ Նյու Յորքում կփակվի 50 000 ռեստորան: ԱՄՆ Ռեստորանային ազգային ասոցիացիայի տվյալներով, դրանց տարեկան հասույթը կազմում է 51 միլիարդ դոլար, իսկ աշխատակիցների քանակը 800 000 է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: