×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

MBG խումբը փակում է իր ռեստորանները մինչեւ մարտի 23-ը

MBG խումբն այսօր հայտնել է, որ որոշում է կայացրել փակել ընկերության կազմում գործող Vostan Restaurant, Tsirani Home - Restaurant, Chinar Restaurant, Hans & Franz, Alaska by Hans&Franz, Louis Charden ռեստորանները մինչեւ մարտի 23-ը՝ «կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը»։

«Խնդիրը համընդհանուր է, եւ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում բոլորիս առողջության համար: Մի բան միանշանակ է, որքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Ուստի խնդրում ենք՝ հոգ տարեք Ձեր եւ Ձեր հարազատների առողջության մասին, մնացեք տանը, իսկ մենք անհամբեր կսպասենք այն պահին, երբ կկարողանանք նորից մեր ռեստորանների դռները բացել ձեր առաջ եւ խմել համաճարակի դեմ տարած մեր միասնական հաղթանակի համար»,- ասված է MBG-ի հաղորդագրության մեջ։

Ընկերությունում հայտնել են, որ սննդի անվճար առաքման ծառայությունը Vostan Restaurant եւ Tsirani Home - Restaurant ռեստորաններից կշարունակի գործել։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին