Կազմակերպիչները հրապարակել են սեպտեմբերի 18-ից 22-ը Երեւանում կայանալիք Yerevan Food Fest 19 գաստրոնոմիկ փառատոնի ծրագիրը:
Մանրամասներին եւ մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ փառատոնի պաշտոնական էջում https://yerevanfoodfest.com եւ ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/yerevanfoodfest/:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18
20:00-22:00 Փառատոնի բացում, հատուկ կոկտեյլային երեկո՝ Գերմանիայի լավագույն բարմեն Օլիվյե Էլբերտի մասնակցությամբ:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19
10։30-14։00 «Տարածաշրջանի մթերքը՝ որպես տուրիզմի զարգացման գործոն» գաստրոնոմիկ տուրիզմի 2-րդ միջազգային ֆորում Opera Suite հյուրանոցի Մոցարտ սրահում:
11:00 -12:30 Դասախոսություն «Սուրճ» թեմայով, Մարիան Պլադիչկո (Սլովակիա)
(Segafredo Barista Academy):
12:00-15:00 Դասախոսություններ «Բար» թեմայով, Ռոբերտ Շրյոտեր եւ Օլիվյե Էլբերտ (Գերմանիա), (Claude Monet ռեստորան):
19:30-22:00 «4 ձեռք» ընթրիք–բացում Salon ռեստորանում՝ Ջո Բարզա եւ Գագիկ Եգանյան:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20
11:00-13:00 Դասախոսություն «Սուրճ» թեմայով, Մարիան Պլադիչկո (Սլովակիա)
(Segafredo Barista Academy):
11:00-15:00 Շեֆ-խոհարարներ Վալերի Ցիկլաուրիի, Ջո Բարզայի, Էրվան Պուդոլեկի, Արբի Ղարախանիի վարպետության դասերը Claude Monet ռեստորանում:
12:00-14:00 Երկու դասախոսություն «Բար» թեմայով:
12:00-15:00 Վիրջինիա Էն Նյութոնի (Geranium ռեստորան, Դանիա), Ելենա Ժամինովայի եւ Անտոն Պոլյակովի (Hospitability, Ռուսաստան) դասախոսությունները Opera Suite հյուրանոցի Վագներ սրահում:
19:30-22:00 4 ձեռք» ընթրիք Ընթրիք Vostan ռեստորանում՝ Իվան Սաեզ եւ Պավել Կուրտեեւ:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21
11:00-13:00 Դասախոսություն «Սուրճ» թեմայով, Մարիան Պլադիչկո (Սլովակիա)
(Segafredo Barista Academy):
11:00-16:00 Շեֆ-խոհարարներ Վալերի Ցիկլաուրիի, Էրվան Պուդոլեկի, Արբի Ղարախանիի վարպետության դասերը Claude Monet ռեստորանում:
12:00-15:00 Ֆեդերիկո Ֆրանչեսկո Ֆերերոյի (Իտալիա, La Stampa օրաթերթ), Ելենա Ժամինովայի եւ Անտոն Պոլյակովի (Hospitability, Ռուսաստան), Էրվան Պուդոլեկի (Le Cordon Bleu, Իսպանիա) դասախոսությունները Opera Suite հյուրանոցի Վագներ սրահում:
19:30 «4 ձեռք» ընթրիք The Club ռեստորանում՝ Ռաշիդ Ռախմանով եւ Գեւորգ Մկրտչյան:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22
11:00-13:00 Դասախոսություն «Սուրճ» թեմայով, Մարիան Պլադիչկո (Սլովակիա) եւ
Ռոբերտ Շրյոտեր (Գերմանիա) (Segafredo Barista Academy):
20:00-22:00 Ընթրիք-փակում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: