Menu Group-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Վահան Քերոբյանն այսօր լուսանկար է հրապարակել «Առաջին առաքիչը պատրաստ է» մակագրությամբ: Նա ձեռքում պահում է առաքման պայուսակը՝ Menu.ua գրությամբ:
Menu.ua կայք մուտք գործելիս տեսնում ենք Відкриття вже у вересні! Գրությունը (Բացումն արդեն սեպտեմբերին):
2019 թվականի հուլիսին Menu Group-ը հայտարարել էր Eda.ua նախագծի ձեռքբերման մասին՝ նշելով, որ մեկնարկել է Eda.ua բիզնեսի աստիճանական ինտեգրման գործընթացը Menu Group-ի էկոհամակարգ, որը պետք է ավարտվի առաջիկա ամիսներին:
Այս պահին Menu Group-ը գործում է Բելառուսում, Վրաստանում եւ Հայաստանում:
«Մենք հետաքրքրված ենք նաեւ ռուսական շուկայով: Մենք տեսնում ենք մեծ ներուժ, հատկապես փոքր քաղաքներում, քանի որ Yandex.Food-ը եւ Delivery Club-ը հիմնականում հետաքրքրված են Մոսկվայով եւ Սանկտ Պետերբուրգով»,- նշում էր Վահան Քերոբյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: