Ռուսական РБК պորտալն անդրադարձել է Հայաստանին։ Ուր գնալ-ինչ տեսնել հարցերին ամենայն մանրամասնությամբ պատասխանած հոդվածագիր Քսենիա Գաշոն առանձնացրել է նաեւ Երեւանի ռեստորաններից մի քանիսը:
Դոլմամա
««Dolmama» –ն ռեստորան-ատրակցիոն է, Երեւանի ամենահին ու հայտնի վայրերից մեկը։ Ռեստորանում հյուրընկալում են բարձրաստիճան հյուրերին եւ այստեղ արժե գոնե մեկ անգամ ընթրել։
Դոլմամայի ճաշացանկից | Լուսանկարը՝ Դոլմամա
Սպասարկումը գրեթե անթերի է. մատուցողներն այստեղ ավելի լուրջ են, քան մյուս ռեստորաններում։ Հայկական դասական ուտեստներից բացի ճաշացանկում կան նաեւ ազգային խոհանոցի հեղինակային վերաիմաստավորումներ»։
Պանդոկ Երեւան Գետափին
««Tavern Yerevan Riverside»-ը՝ «Պանդոկ Երեւան» ցանցի ամենալավ ռեստորանն է։ Այն գտնվում է Հրազդան գետի ափին եւ այստեղ ավելի լավ է հասնել տաքսիով։
Պանդոկ Երեւան Գետափին ռեստորանում | Լուսանկարը՝ Պանդոկ Երեւան Գետափին
Ճաշացանկում հավուր պատշաճի ներկայացված է ազգային խոհանոցը, տեղական գինու շատ մեծ տեսականի կա։ Ռեստորանի տարածքում տեղակայված մառանում կարող եք ծանոթանալ խաղողի տարբեր տեսակներին ու համտեսել տեղական գինիներ»։
Ոստան
««Vostan»-ը գեղեցիկ ռեստորան՝ քաղաքի ամենալավ ամառային վերանդաներից մեկով։ Ուտեստները դասական հայկական են, գինիների մեծ տեսականի կա, սպասարկումն էր շատ հաճելի է։ Երեկոյան ժամերին կենդանի երաժշտություն է հնչում»։
Ոստան ռեստորանի ճաշացանկից | Լուսանկարը՝ Ոստան
Աբովյան 12
««Abovyan 12»-ը հայկական դասական ճաշացանկով նոստալգիկ բակ է, որի մուտքը, ինչպես հայտնի ֆիլմում՝ հուշանվերների խանութի միջով է»։
Մայրիկ
««Mayrig»-ը պատմություն եւ առանձնացող խոհանոց ունի։ Այս անունը կրող առաջին ռեստորանը բացվել է Բեյրութում 15 տարի առաջ։ 2018-ի վերջում «Mayrig»-ը վերջապես բացվեց նաեւ Երեւանում։
«Mayrig» ռեստորանի ֆիշնա քյուֆթան | Լուսանկարը՝ «Mayrig»
Անպայման համտեսեք հայկական մանթին, վայրի բալով քաբաբը (ռեստորանի ճաշացանկում ուտեստը կրում է ֆիշնա քյուֆթա անվանումը-GastroVino) եւ թաբուլեն, որը մատուցվում է կաղամբի թփով։ Ռեստորանում շատ էլեգանտ մթնոլորտ է եւ հրաշալի երաժշտություն»։
Wine Republic, Asador, Thaiwine Republic
Հեղինակը նշում է, որ Երեւանում հայկական խոհանոցի այլընտրանք էլ կարելի է գտնել: Մասնավորապես, «քաղաքում ժողովրդականություն է վայելում միջերկրական խոհանոցով գինու ռեստորանների ձեւաչափը»։
«Նման վայրերից են երեւանցիների կողմից շատ սիրված «Wine Republic»-ը, որտեղ կարելի է պաստա, սթեյք ու ծովամթերք ուտել, եւ «Asador»-ը (սթեյքեր, թարմ ձուկ ու ծովամթերք)։
Asador ռեստորանում | Լուսանկարը՝ Asador
Այս ցանցի մեկ այլ՝ «Thaiwine Republic» ռեստորանն ասիական խոհանոց է առաջարկում։ Հատկապես լավն են պեկինյան բադն ու դիմսամները»։
Smoking Chef Grill & Wine
«Smoking Chef Grill & Wine»-ը միակ վայրն է, որտեղ չոր հնացված միս են մատուցում։ Միանշանակ, այստեղ քաղաքի լավագույն սթեյքերն են, հրաշալի ընտրված գինու տեսականի, շքեղ դեսերտներ եւ շատ հաճելի մթնոլորտ»։
Smoking Chef Grill & Wine-ի ճաշացանկից | Լուսանկարը՝ Smoking Chef Grill & Wine
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: