×

Menu Group-ը կաշխատի նաեւ Ուկրաինայում

Menu Group-ը հայտարարել է Eda.ua նախագծի ձեռքբերման մասին: 

Ծառայության ձեռքբերման մասին «Կոմերսանտ»-ին պատմել են Menu Group-ի հիմնադիր եւ CEO Վահան Քերոբյանը եւ SOL Ventures-ի կառավարիչ գործընկեր Լեւոն Հովհաննիսյանը: 

«Մեկնարկել է Eda.ua բիզնեսի աստիճանական ինտեգրման գործընթացը Menu Group-ի էկոհամակարգ, որը պետք է ավարտվի առաջիկա ամիսներին»,- ասել է Լեւոն Հովհաննիսյանը:

Ուկրաինական շուկայում Menu Group-ը գործարկելու է Menu.ua ծառայությունը, որը սնունդ է առաքելու Կիեւում եւ այլ քաղաքներում: 

Menu Group-ը գործում է Բելառուսում, Վրաստանում եւ Հայաստանում:

Վահան Քերոբյանի խոսքով՝ ընկերությունը նախկինում ներգրավել էր $6 միլիոն, որի կեսը 2017-ին ներդրվել էին Լեւոն Հովհաննիսյանն ու այլ ներդրողներ: 

Հաջորդ երկու տարիներին Menu Group-ը զարգացման համար նախատեսում է $10 մլն-ի ներդրումներ կատարել, տեղեկացրել է Վահան Քերոբյանը: 

«Մենք հետաքրքրված ենք նաեւ ռուսական շուկայով: Մենք տեսնում ենք մեծ ներուժ, հատկապես փոքր քաղաքներում, քանի որ Yandex.Food-ը եւ Delivery Club-ը հիմնականում հետաքրքրված են Մոսկվայով եւ Սանկտ Պետերբուրգով»,- նշել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին