×

Նարեկ Վան Աշուղաթոյանը ARARAT թանգարանում Լուսանկարը՝ ARARAT

«Բաց դռների օրեր» եւ «Վարպետության եզրերը»՝ ARARAT թանգարանում

Դեկտեմբերի 20-ին և 21-ին ARARAT թանգարանում կանցկացվեն «Բաց դռների օրեր»։ Մուտքն ազատ է։

Այս տարի, ի լրումն հայկական կոնյակի պատմությունն ու ստեղծագործական նրբությունները բացահայտող դասական շրջայցի, այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու «Վարպետության եզրերը» ժամանակավոր ցուցադրությանը, որը կիրականացվի Հայաստանի ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ: 

Ներկայացված կլինեն Հայաստանի ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուից հայկական ժանյակի և մետաղի գեղարվեստական` ցանցահյուսազարդ (ֆիլիգրան) տեխնիկայով ստեղծված եզակի նմուշներ:


«Այս ցուցադրությունը վարպետության էության մասին է՝ այն անտեսանելի շնորհքի, որը ժամանակի, համբերության և նվիրումի միջոցով նյութը վերածում է արվեստի։ Վարպետությունն է, որ ձևավորում է հայկական կոնյակը՝ տարիների փորձով և խնամքով, և նույն վարպետությունն է, որ թել առ թել հյուսում  է հայկական նուրբ ժանյակը։ Թեև տարբեր նյութերից ծնված, դրանք խոսում են միևնույն լեզվով՝ ստեղծագործ վարպետության լեզվով»,- ասել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։ 

«ARARAT-ի հարկի ներքո այս առարկաների ներկայացումն ունի շատ խորհրդանշական բնույթ, քանի որ ARARAT-ի ստեղծած արդյունքը ևս ճաշակի, աշխատասիրության` համբերատարության խտացում է: Թանգարանային այս առարկաների հյուրընկալումն այստեղ ստեղծում է մի նոր մշակութային մթնոլորտ»,- նշել է ցուցադրության համադրող Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Դեկտեմբերի 20-ին և 21-ին ARARAT թանգարանի խանութում կգործեն հատուկ գներ։ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին