×

Լուսանկարը՝ ARARAT Museum

«Բաց դռների օրեր»-ին վաճառքի կհանվի ARARAT Bourbon Cask-ի վերջին 100 շիշը

Դեկտեմբերի 20-ին եւ 21-ին կայանալիք «Բաց դռների օրեր» միջոցառման շրջանակում ARARAT թանգարանի խանութում վաճառքի կհանվի ARARAT 
Bourbon Cask-ի վերջին 100 շիշը։

«2025 թվականին մենք ներկայացրեցինք ARARAT Bourbon Cask սահմանափակ թողարկումը, որը շատ արագ գրավեց կոնյակասերների ուշադրությունը։ 

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակի առանձնահատուկ դիմագիծը, բուրբոնի ջերմ նոտաները եւ ARARAT-ի վարպետորեն մշակված ոճն այն դարձրեցին տարվա ամենահաջողված թողարկումներից մեկը», - հայտնում են թանգարանից:

Երեւանի կոնյակի գործարանը ARARAT Bourbon Cask սահմանափակ թողարկման մասին հայտնել էր 2025 թվականի փետրվարին: Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակն արտադրվել է հայկական կոնյակագործության դասական եղանակին համաձայն ՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միեւնույն ժամանակ, ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։

Հնացման գործընթացի նմանատիպ նորարարությունը ապահովել է ARARAT Bourbon Cask հայկական կոնյակի անզուգական համահոտային հատկանիշները, որոնք անհամեմատելի են ARARAT շարքի որեւէ այլ կոնյակի հետ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին